24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 2020

Բլինչիկից անդին. ո՞ւմ է հանձնարարականներ տվել Փաշինյանը. Անդրանիկ Թևանյան

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «05.08.2019թ. «Մեր երկրում պետական ինստիտուտները կաթվածահար են, և ինստիտուցիոնալ առումով մեր պետությունն ամբողջությամբ ձախողված է»։ 03.01.2020թ. «Հայաստանի Հանրապետությունում կան ինստիտուտներ, ովքեր ի վիճակի են հետևել իրավիճակին, վերլուծել զարգացումները, անհրաժեշտության դեպքում իրականացնել իրավիճակից բխող քայլեր և անհրաժեշտ բոլոր հանձնարարականները տրված են»։ Այս երկու հայտարարությունների հեղինակը […]

Խորապես մտահոգված ենք վերջին շրջանում Բաղդադում տեղի ունեցած իրադարձություններով. ՀՀ ԱԳՆ հայտարարությունը

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Բաղդադում տեղի ունեցած զարգացումների վերաբերյալ. «Խորապես մտահոգված ենք վերջին շրջանում Բաղդադում տեղի ունեցած իրադարձություններով, որոնք հանգեցրել են նաև մարդկային զոհերի: Դրանք կարող են առավել վտանգել տարածաշրջանային խաղաղությունը և ապակայունացնել իրավիճակը Մերձավոր Արևելքում և դրանից դուրս: Հայաստանը հանդես է գալիս բացառապես խաղաղ միջոցներով իրադրության լիցքաթափման դիրքերից: Հայաստանը կշարունակի սերտորեն համագործակցել իր […]

Տնտեսական տարվա շատ լավ մեկնարկ. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ryanair ավիաընկերության կողմից Գյումրի-Աթենք, Երեւան-Սալոնիկ նոր ավիաչվերթների բացման մասին լուրով ենք սկսում տնտեսական տարին: Տնտեսական տարվա շատ լավ մեկնարկ»:

Մեր պետական ու քաղաքական համակարգը ռախիտ վիճակում է. Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ 2020 թվականին Հայաստանին սպասվող հիմնական մարտահրավերները վերաբերում են երկրի անվտանգությանը, ինչպես նաև Արցախի հիմնախնդրի հարցում օրվա իշխանությունների անհեռանկարային քաղաքականությանը, հայեցակարգի բացակայությանը։ Ըստ նրա՝ այս մարտահրավերների անբաժան մասն են դարձել արդեն երկու տարի իշխանության կողմից հասարակությանը սևերի ու սպիտակների բաժանելը, մերժողական քաղաքականությունը և ատելության քարոզը։ «Բառացի, սա նեո-բոլշևիկյան […]

Սոլեյմանիի սպանությունը արկածախնդրություն է, որը կհանգեցնի լարվածության աճի տարածաշրջանում. ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունն Իրաքի օդանավակայանի ամերիկյան հրթիռակոծությունից։ «Սոլեյմանիի սպանությունը Բաղդադի արվարձանների ամերիկյան հրթիռակոծության հետեւանքով դիտարկվում է որպես արկածախնդրային քայլ, որը կհանգեցնի լարվածության աճի ողջ տարածաշրջանում։ Սոլեյմանին հավատարմորեն ծառայում էր Իրանի ազգային շահերի պաշտպանության գործին»,- ասել են ռուսաստանյան դիվանագիտական գերատեսչությունում, ի պատասխան ՌԻԱ «Նովոստի»-ի հարցի։ «Անկեղծ ցավակցություն ենք հայտնում իրանցի […]

Իրավիճակը տարածաշրջանում կտրուկ լարվում է. Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իրավիճակը տարածաշրջանում կտրուկ լարվում է ԱՄՆ-ի կողմից Բաղդադի օդանավակայանում անցկացրած հատուկ գործողության արդյունքում սպանվել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) “Ղոդս” ռազմական ստորաբաժանման լեգենդար հրամանատար Ղասեմ Սոլեյմանին, որը կտրուկ սրել է իրավիճակը տարածաշրջանում… Իրանի առաջնորդ Ալի Խամենեին արդեն հայտարարել է, որ Իրանը դաժան վրեժխնդիր կլինի Սոլեյմանիի […]

Արդ, ի՞նչ է մնայուն, որ անցնող ժամանակի մէջ ձեռք բերել կարելի է

ՆՈՐ ՏԱՐԻ 2020 թվականը ծեծում է մեր դռները։ Ի՞նչ որ կարողացանք անել 2019-ին, անցավ պատմության գիրկը։ «Հեռո՞ւ վանեցեք ձեզնից հին մարդուն իր նախկին կենցաղով… նորոգվեցե՛ք ձեր մտքով և հոգով ու հագե՛ք նոր մարդը, որ ստեղծված է ըստ Աստծու` արդարությամբ և ճշմարիտ սրբությամբ» (Եփես. 4:22-23),- ասում է Պողոս Առաքյալը։ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Գարեգին Արքեպիսկոպոս Հովսեփյանցն […]

Կարմիր գիծը հատված է, Իրանը պատասխան հարված կհասցնի․ Սուրեն Սարգսյան

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրում է․ «Գեներալ Սոլեյմանիի մահվան պատասխանը Իրանը տալու է: Մարդկային զոհերը հենց այն կարմիր գիծն էր, որը փորձում էին չհատել երկու երկրներն էլ: Կարմիր գիծը հատված է: 1. Երկու երկրների տարածքներում ռազմական բախումներ բնականաբար չեն լինի: 2. Իրանը պատաախան հարված կհասցնի: 3. Երկու պետությունների ազդեցության տակ գտնվող զինված միավորների բախումներ կլինեն: 4. […]

Կասեմ Սուլեյմանիին սպանողներին դաժան վրեժ է սպասվում. Խամենեի

Նրանց, ովքեր սպանել են «Ալ Կուդս» ջոկատների հրամանատար, գեներալ Կասեմ Սուլեյմանիին, սպասվում է «դաժան վրեժ»։ Այս մասին ասել է Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդ, այաթոլա Ալի Խամենեին, տեղեկացնում է PressTV-ն։ «Աշխարհի ամենադաժան մարդիկ սպանել են պատվարժան հրամանատարին, որը քաջաբար տարիներ շարունակ պայքարում էր չարիքի ու աշխարհի ավազակների դեմ։ Նրա վախճանը չի դադարեցնի նրա առաքելությունը, բայց հանցագործները, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԴեկտեմբերիՓետրվարի