24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Արդ, ի՞նչ է մնայուն, որ անցնող ժամանակի մէջ ձեռք բերել կարելի է

ՆՈՐ ՏԱՐԻ

2020 թվականը ծեծում է մեր դռները։ Ի՞նչ որ կարողացանք անել 2019-ին, անցավ պատմության գիրկը։

«Հեռո՞ւ վանեցեք ձեզնից հին մարդուն իր նախկին կենցաղով… նորոգվեցե՛ք ձեր մտքով և հոգով ու հագե՛ք նոր մարդը, որ ստեղծված է ըստ Աստծու` արդարությամբ և ճշմարիտ սրբությամբ» (Եփես. 4:22-23),- ասում է Պողոս Առաքյալը։

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Գարեգին Արքեպիսկոպոս Հովսեփյանցն ասում է.

«Մարդիկ սովորաբար ուրախ դեմքերով դիմում են միմյանց՝ «Շնորհավոր Նոր Տարի» մաղթելով։ Այդ ուրախությունը յուր արտաքին կողմերով հաճախ չափազանցության է հասնում՝ կեր ու խում, աղաղակ փողոցների վրա, մինչև իսկ անկարգություններ, որ բարոյական աչքի և ականջի համար անախորժ լինել կարող է։

Բայց այսպես չէ այն մարդկանց համար, որոնք կյանքի վերա լրջությամբ են նայում, որոնց ուսերի վերա սրբազան և վեհ կոչում է ծանրանում՝ ծառայելու ժողովրդին, ծառայելու հավիտենական բարյաց գաղափարին։ Նոր Տարվա օրը զվարճության և ուրախության օր չէ, այլ՝ մի սրբազան և նվիրական վայրկյան, երբ, մեր հոգու բոլոր զորությունները լարած, պիտի բաժնվինք հին տարուց և նորի մեջ մտնենք։ Մենք իրավունք ունինք ուրախանալու միայն այն դեպքում, երբ մեր հոգու հաշվեմատյանները ուղիղ են, երբ անցավոր ժամանակի մեջ այնպիսի բարիք ենք ձեռք բերել, որ մեզ համար և մեր ժողովրդի կամ եկեղեցու համար տևական նշանակություն ունի:…

Արդ, ի՞նչ է մնայուն, որ անցնող ժամանակի մէջ ձեռք բերել կարելի է: Այս հարցի պատասխանը Փրկիչն է տալիս. «Ես պետք է կատարեմ գործերը նրա, ով ինձ ուղարկեց. կգա գիշերը, երբ ոք չի կարող գործել»: Ժամանակը շահեցնելու միջոցը գործն է․․․»:

Անգիական պատմության մեջ գրված է, թե մի ալեհեր մարդ, անդրադառնալով իր անցած կյանքին, հառաչանքով ասել է. «Ո՛վ մանկություն, որ անմեղությամբ, բայց անգիտակցությամբ անցար ու ով երիտասարդություն, որ սին հաճույքներով արագորեն անհետացար և ինձ առանց ուժի թողեցիր հասցնելով մի փոսի առջև: Ինչքան կուզեի մանկանալ և այս կյանքը վերստին սկսել, որպեսզի ունեցած փորձառությանս վրա կարողանայի ապրել լավագույն մի կյանք, մի կյանք` սիրել Աստծուն ու օգտակար հան-դիսանալ մարդկանց, մի կյանք, որն ինձ անուն և պատիվ ապա¬հովեր, մի կյանք, որը կարողանար հոգիս փրկել, երբ օրս հասնի հեռա¬նալու այս կյանքից»:

Եկեք փորձենք այնպես ապրել, որ այս ալեհեր, իր կյանքը ապրած մարդու նման չհառաչենք մեր անցած, կորած ու ետ չվերադարձող տարիների համար:

Նոր Տարին արժևորվում է Մանուկ Հիսուսի Սուրբ Ծնունդով: Առանց այդ բարի ավետիսի Նոր Տարին իբրև առանձին միավոր, իրենից որևէ արժեք չի կարող ներկայացնել: Ուրեմն եկեք մեր մաքուր և արդար կյանքը օրինակ դարձնենք մեր երեխաների համար,, այն հավատով, սիրով ու հույսով, որ նոր բացվող տարեշրջանը մեր զավակ¬ներին մի քայլ ավելի ևս պիտի մոտեցնի մեր մայրենի ոսկեղենիկ լեզվին, մեր հայրերի սուրբ հավատին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու Մայր Հայրենիքին։

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՏԱՐԻ ԵՎ ԳԱԼԻՔ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴԸ: ԱՄԵՆ:

Տեր Հովսեփ քահանա Հակոբյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ