06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Համաշխարհային տասնյակ աստղեր միացել են հրդեհներից տուժած Ավստրալիային օգնության ձեռք մեկնելու մարտահրավերին

Համաշխարհային տասնյակ աստղեր կոչ են արել օգնության ձեռք մեկնել Ավստրալիային` հրդեհների հետևանքով երկրում տիրող ճգնաժամային իրավիճակը հաղթահարելու նպատակով, հայտնում է Daily Mail պարբերականը:

Մի շարք դերասաններ, երգիչներ, երաժիշտներ և այլ ոլորտի հայտնի ներկայացուցիչներ ոչ միայն սոցիալական կայքերում իրենց հետևորդներին հորդորել են օգնել Ավստրալիային, այլ նաև հստակ քայլեր են ձեռնարկել` նվիրաբերելով խոշոր գումարներ հրդեհների մարման և դրա հետևանքները հնարավորինս մեղմելու նպատակով:

Ամերիկացի երգչուհի Փինքը (Ալիշա Բեթ Մուր) գրառում է կատարել` հայտնելով, որ 500,000 դոլարի չափով նվիրտվություն է կատարել տեղական հրշեջ ծառայությանը:

Իրենց օգնությունն են ցուցաբերել նաև դերասանուհի Նիկոլ Քիդմանը և  Քեյթ Ուրբանը` նվիրաբերելով 500,000 դոլար: Նշենք, որ աստղերը Ավստրալիայի հարավում առանձնատուն ունեն և մտահոգված են նաև իրենց սեփականության ճակատագրով:

Ավստրալացի միլիարդատեր Ջասթին Հեմմեսը կիրակի օրը նույնպես հայտարարել է, որ 500,000 դոլար է նվիրաբերելում այդ նպատակաով, իսկ դերասանուհի Ռեբել Ուիլսոնն աջակցել է 100,000 դոլարով:

Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի ամերիկահայ աստղեր Քիմ Քարդաշյանը և Քորթնի Քարդաշյանը, հումորիստ, դերասանուհի Էլեն ԴեՋեներեսը, երգչուհի Սելենա Գոմեսը, երգիչ Քրիս Բրաունը, դերասան Ռայան Ռեյնոլդսը, երգչուհի և դերասանուհի Բեթ Միդլերը սոցցանցերում իրենց միլիոնավոր հետևորդներին կոչ են արել աջակցել Ավստրալիային և բողոքել են, որ այս ուղղությամբ քաղաքական լուրջ կամք դեռևս չի դրսևորվել:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ