Հարգելի Արսինե, Հայաստան գալով և առաջին հայկական պոռնոգրաֆիկ ֆիլմը ստեղծելով՝ Դուք մեծ օգուտ կտաք նաև ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությանն ու հեղափոխական ցեխի գծով Ձեր պայքարի ընկեր Սերժ Թանկյանին. Միհրան Հակոբյան
«Քառյակ մեդիայի» համասեփականատերերից Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հարգելի և շատ սիրելի Serj Tankian,
Հարգելի Arsinée Khanjian,
Նախ և առաջ թույլ տվեք բազմահազար հայաստանցիների անունից շնորհավորել ձեզ Ամանորնի ու Սուրբ ծննդի առիթով: Չնայած, եկեք Սուրբ ծննդի առիթով ամեն դեպքում ձեզ չնորհավորենք: Կարծես, դա ձեզ ընդհանրապես չի վերաբերվում: Չէ որ դուք տարիներ շարունակ ջանք ու եռանդ չեք խնայել բիբլիական մեղքերը Հայաստանում քարոզելու համար: Հիրավի, ռեկորդը ձերն է, չեմպիոնը դուք եք. ԼԳԲՏ և այլ պղծություններ քարոզելու և այդ պղծությունները պաշտպանելու գործում հայկական աշխարհում հավասարը չունեք:
Հիմա կարևորի մասին. հարգելի և շատ սիրելի Սերժ, հարգելի Արսինե,
Ձեր երազած Հայաստանն այլևս իրականություն է: Պղծությունների քարոզն ու պղծել-պղծվելու իրավունքի պաշտպանության ձեր պայքարն ի վերջո պսակվել է գրանդիոզ հաղթանակով: Ձեր երկուսի ակտիվ մասնակցությամբ իրականացված թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությունն իր իդեալներով այլևս իրականություն է, և այս պատմական նկարը դրա ամենավառ ապացույցն է: Այո, սա ձեր երկուսի կերտած նոր Հայաստանն է, որտեղ Երևանի սրտում՝ Ֆրանսիայի հրապարակում, Ռոդենի հեղինակած Ժյուլ Բաստիեն Լըպաժի արձանի կողքը՝ Մարտիրոս Սարյանի, Կոմիտասի, Արամ Խաչատուրյանի, Ալեքսանդր Թամանյանի արձանների և հարյուրավոր երևանցիների ապշած հայացքների ներքո ինչ-որ մեկը հրապարակայնորեն պղծում է ինչ-որ մեկին:
Եվ ուրեմն. ձեր երազանքն իրականացել է, դուք հաղթել եք, ձեր պայքարը ջախջախիչ և անվերապահ հաղթանակ է տարել: Եկեք Հայաստան ու տեր կանգնեք ձեր երազած երկրին, ձեր հաղթանակին, ձեր կերտածին, ձեր վաստակածին: Եկեք ու վայելեք ձեր հաղթանակի բերկրանքը: Դուք նաև Հայաստանը պղծելու ձեր պատմական առաքելությունն ավարտելու շանս ունեք: Ինչպես գիտեք՝ հայկական արտադրության պոռնոգրաֆիկ ֆիլմ դեռևս չկա: Դուք կարող եք այդ բացն ու պահպանողական հետամնացությունը վերացնել՝ ընդամենը գալով Հայաստան և ստանձնելով այդ պատմական գործի իրականացումը: Որպես նման ֆիլմեր ստեղծելու փորձ ունեցող՝ տիկին Արսինե, Ձեր հայտնի կամերայով Դուք կարող եք առաջին հայկական պոռնոգրաֆիկ ֆիլմը նկարել՝ հայոց պատմության մեջ Ձեր անունը հավասարացնելով Համո Բեկնազարյանի անվան հետ: Այն նույն կամերայով, որով Երևանի կենտրոնում՝ մարդասպանության դեպքի վայրում, կինո նկարեցիք ու այդպես էլ էկրաններ չբարձրացրեցիք: Պարոն Թանկյան, բնականաբար Դուք էլ կգրեք ֆիլմի երաժշտությունը: Մարկետինգային խորհուրդ՝ ժողովրդական բրենդավորումն ապահովելու տեսանկյունից ճիշտ կանեք, որ դուդուկի պարտիաներ և քամանչայի րիֆֆեր մտածեք՝ ըստ սցենարային դրվագների:
Հ. Գ. Հարգելի Արսինե, Հայաստան գալով և առաջին հայկական պոռնոգրաֆիկ ֆիլմը ստեղծելով՝ Դուք մեծ օգուտ կտաք նաև ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությանն ու հեղափոխական ցեխի գծով Ձեր պայքարի ընկեր Սերժ Թանկյանին: Որպես մոդեռնիստական փերֆորմանս՝ ֆիլմի համար ԿԳՄՍ նախարարը պետական բյուջեից հաստատ փող կտա, ժողովրդի վարչապետն էլ ֆիլմի գաղափարը պառլամենտի ամբիոնից անպայման կպաշտպանի: Մի խոսքով՝ ֆիլմը հաստատ լուրջ եկամուտներ ձեզ կբերի, ուստի պարոն Թանկյանն ի վերջո հնարավորություն կունենա իրականացնել ժողովրդի վարչապետին տրված խոստումը՝ բնակարան գնել և ավելի շատ ժամանակ անցկացնել Հայաստանում»: