Ռազմիկ Դավոյանի շնորհավորական ուղերձը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին
Բանաստեղծ, հասարակական գործիչ Ռազմիկ Դավոյանի շնորհավորական ուղերձը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՄԵԾԱՐԳՈ
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ.
Մեծապատիվ Նաախագահ Ռոբերտ Սեդրակովի՛չ,
Ցավոք, առայժմ այս գրությամբ միայն կարող եմ փաստել, թե որքան բարձր եմ գնահատում Ձեր նվիրումը մեր երկու Հայրենիքներին և ժողովուրդներին, որի ականատեսն եմ եղել՝ մի կարճ ժամանակ աշխատելով Ձեր կողքին: Մեր ժողովրդին անշնորհակալ, կամ ապերախտ չեմ կարող ասել, որովհետև տևական կարիքների մեջ է և ականջը սրած սպասում է, որ այդ կարիքները փարատողը գա, բայց միշտ էլ խաբված է մնում՝ սուտ ու կեղծ խոստումների հեղեղի մեջ, ինչպես պատահեց այս անգամ ևս՝ ճիշտ անկախության առաջին իշխանության նմանությամբ: Հուսահատությունը շատ ցած է բերում հպարտ գլուխը, մինչև որ պարզվի աչքը խաբկանքների մշուշից, և կարողանա ուղիղ նայել ճշմարտության աչքերին:
Ձեզ հասցեագրված Ամանորի և Ս.Ծննդյան շնորհավորանքի իմ այս շատ կարճ խոսքի մեջ սա ասում եմ՝ լավ իմանալով, որ ասելիքս ինձանից լավ գիտեք: Գիտեք նաև, որ երկար հակված չի կարող մնալ սեփական սխալը գիտակցող ժողովրդի գլուխը, և վստահեցնում եմ Ձեզ, որ այսօր իսկ հայացքը շրջել է Ձեր և Ձեզ նման սակավաթիվ մարդկանց կողմը, ովքեր կարող են և պիտի ավերողների ավերածը վերաշինեն, խաբկանքի գայթակղության ամոթը սրբեն երեսից: Ամեն տառապանք պետք է իր հատուցումո ստանա, ամեն սուտ ու կեղծիք ստանա իր արժանի պատիժը: Սա է մեզ արարող Աստծո անխախտելի օրենքը:
Սրտանց շնորհավորում եմ Ձեր, Տիկին Բելլայի, Ձեր զավակների, ողջ ընտանիքի Ամանորն ու Ս.Ծնունդը, և ապավինելով Ձեր զորավոր կամքին, տոկունությանը, հույս եմ փայփայում, որ շուտափույթ ազատության մեջ կկարողանամ սեղմել Ձեր կամքի պես զորավոր նաև ձեռքը:
ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ»