24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Այս հարցն անմիջական սպառնալիք է պետական կայունությանը

Բնապահպանական փորձագետ Գոհար Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Փնտրում եմ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական տվյալները, վերլուծությունները Փոքր ՀԷԿ-երի և դրանց ազդեցության մասով շրջակա միջավայրի և սպառողի համար էլեկտրականության սակագնի բարձրացման մասով, չեմ գտնում, այնինչ այս հարցը հիմնականներից էր, որ ցնցում էր Հայաստանը: Գտնում եմ, որ, այս հարցն անմիջական սպառնալիք է պետական կայունությանը, քանի որ, ոռոգման ջրի սակավության պատճառով վտանգված է գյուղանտնտեսությունը, ապահովող ՀՀ-ի ՀՆԱի 40-%-ը, իր բացասական ազդեցությամբ համայնքների, գետային էկոհամակարգերի և Սևանի վրա: Տեղեկանք` 1988թ. գործում էր 25 Փոքր ՀԷԿ, 2017թ. դրությամբ գործում է 178, լիցենզիա ստացել է և 39: Փոքր ՀԷԿ-երը «համարվելով» ջերմոցային գազեր նվազեցնող նախագծեր, այսպես կոչված Մաքուր Զարգացման Մեխանիզմ, ստացել են արտոնություններ, դառնալով գեր-շահավետ բիզնես: Այդպես, Փոքր ՀԷԿ-երի նախագծերը բնապահպանական փորձաքննություն չեն անցնում, սակագները 2դր-ց բարձրացված է մինչև 28 դր., բաշխիչ ցանցերը պարտավոր էր գնել Փոքր ՀԷԿ-երի կողմից անբողջ արտադրած էլ.էներգիան, ջրաչափ չկա, որ գետի հոսքի, ոչ էլ գետի Փոքր ՀԷկ մտնող մասում, ջրի վարձ, այն է բնօգտագործմավ վճար չեն մուծում, միջազգային բանկերից, ստանում են էժան «կլիմայական» վարկեր»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ