Կարդացեք ու թե կարող եք, փորձեք չզրկվել վարոդական իրավունքից. Ռուբեն Մխիթարյան
«Արմենիա» ՀԸ նախկին գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«ՃՏՊ ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻ ԲԱԼԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ, ԿԱՄ Ի՞ՆՉ-Ի՞ՆՉ՝ ԲՐԵԳՈՎԻՉ
Հարգելի պարոն վարչապետ, «քաղաքացու օրվա» վիետնամցու դեմքով հայերի հոլովակները ձեր էջից չէին իջնում շաբաթներ շարունակ, Բռեգովիչի 2 ժամանոց գաստռոլի մասին ձեր էջում գովազդում էիք մոտ 1 ամիս: Իսկ որ երեկվանից ճանապարհատրանսպորտային երթևեկության տուգանքների նոր կանոնակարգ է գործում ու դա գործելու է էնքան, մինչև բոլորս զրկվենք վարորդական իրավունքներից ու գանք կառավարության շենքի մոտ «վույ-վույ-վույ աման-աման» անենք, ինչպես կասեր ստԱԺավոր Արարատ-Արմենիա Միրզոյանը, ձեր էջում քար լռություն է: Տիկնայք և պարոնայք վարորդներ, կարդացեք ու թե կարող եք, փորձեք չզրկվել վարոդական իրավունքից:
Բալային համակարգը համառոտ:
1. Տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշի առնվազն մեկ նիշը դիտավորությամբ փակելը` 25.000 դրամ և 2 տուգանային միավոր:
2. Տրանսպորտային միջոցը տնօրինողի կողմից հաշվառման համարանիշն այլ անձի հանձնելը` 25.000 դրամ և 3 տուգանային միավոր:
3. Տրանսպորտային միջոցների երթևեկության հակադիր հոսքերն իրարից բաժանող գծանշումների պահանջները չկատարելը` 10.000 դրամ 1 տուգանային միավոր
4. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից խաչմերուկների անցման կանոնները խախտելը` 5.000 դրամ և 1 տուգանայի միավոր:
5. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հետիոտնային անցումների հատման կանոնները խախտելը` 5.000 դրամ և 1 տուգանային միավորի
6. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից վազանցի կանոնները խախտելը` 5.000 դրամ և 1 տուգանային միավոր:
7. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից երթևեկությունն սկսելու կամ մանևր կատարելու, ինչպես նաև հետընթաց վարման կանոնները խախտելը` 5.000 դրամ և 1 տուգանային միավոր:
8. Տրանսպորտային միջոցը միակողմանի երթևեկությամբ ճանապարհով տրանսպորտային միջոցների հոսքին հակառակ ուղղությամբ (այդ թվում` հետընթաց) վարելը` 20.000 դրամ և 2 տուգանային միավոր:
9. Ճանապարհի բաժանարար գոտին չնախատեսված վայրերում տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հատելը ձախ շրջադարձ կամ հետադարձ կատարելու եղանակով` 20.000 և 2 տուգանային միավոր:
10. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հանդիպակաց երթևեկության գոտի դուրս
գալը, եթե դա կապված չէ վազանցը թույլատրված տեղերում վազանց կատարելու կամ կանգնած
տրանսպորտային միջոցը կամ խոչընդոտը շրջանցելու հետ, և եթե առանց հանդիպակաց
երթևեկության գոտի դուրս գալու անհնար է շրջանցել կանգնած տրանսպորտային միջոցը կամ
խոչընդոտը` 25.000 դրամ և 2 տուգանային միավոր:
11. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի և (կամ) կայանման կանոնները
խախտելը` 5.000 դրամ և 0,5 տուգանային միավոր:
12. Տրանսպորտային միջոցների կայանումը, եթե դրա հետևանքով այլ տրանսպորտային
միջոցների վարորդները ստիպված են եղել կանգ առնել կամ փոխել երթևեկության ուղղությունը`
առաջացնում է տուգանքի նշանակում` 10.000 դրամ և 0,5 տուգանային միավոր:
13. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի և (կամ) կայանման կանոնները
խախտելը, եթե դրա պատճառով տրանսպորտային միջոցը տարհանվել է պահպանվող հատուկ
տարածք կամ «Հաշմանդամներ» ճանապարհային նշանով (ցուցանակով) կահավորված վայրում
«Հաշմանդամ» ճանաչման նշանով չկահավորված տրանսպորտային միջոցը կանգնեցնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` 20.000 դրամ և 0,5 տուգանային միավոր:
14. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից տրանսպորտային միջոցը հետիոտնային
անցման վրա կանգնեցնելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 15.000 դրամ և 1 տուգանային միավոր:
15. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից լուսացույցի կամ կարգավորողի արգելող
ազդանշանին չենթարկվելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 25.000 և 2 տուգանային միավոր:
16. Երթևեկության սահմանված արագությունը 11-30 կմ/ժ-ով գերազանցելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ 20.000դրամ և 2 տուգանային միավոր:
17. Երթևեկության սահմանված արագությունը 31-50 կմ/ժ-ով գերազանցելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 25.000 դրամ և 3 տուգանային միավոր:
18. Երթևեկության սահմանված արագությունը 51-80 կմ/ժ-ով գերազանցելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 25.000 դրամ և 4 տուգանային միավոր:
19. Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրությունը
խախտելը, որի հետևանքով առաջացել է վթարային իրադրություն` առաջացնում է տուգանքի նշանակում` 20.000 դրամ և 2 տուգանային միավոր:
20. Տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելը, եթե վարորդը միայն ալկոհոլի ազդեցության տակ է, և զանցանքը չի պարունակում սույն հոդվածի երկրորդից վեցերորդ հինգերորդ
մասերի հատկանիշները` առաջացնում է տուգանքի նշանակում` 25.000 և 4 տուգանային միավոր:
Բալային համակարգի համառոտ նկարագրությունը՝ Արթուր Մուրադյանի կողմից»: