Ինչպես պահել Սուրբ ծննդյան պահքը
![](https://henaran.am/wp-content/uploads/2015/12/d5bdd5b8d682d680d5a2-d5aed5b6d5b8d682d5b6d5a4-d5a7d5afd680d5a1d5b6d5ab-d5b6d5afd5a1d6802.jpg)
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Հիսուս Քրիստոսի Ծննդյան տոնը նշում է հունվարի 6-ին: Սուրբ Ծննդին նախորդող մեկ շաբաթը պահքի շրջան է: Այդ ընթացքում օգտագործվում է բացառապես բուսական ծագում ունեցող սնունդ: Ճիշտ է, ամանորյա ճոխ սեղանի ուտեստների գայթակղությանը դիմակայելը գրեթե անհնար է, սակայն պահք պահողները պետք է զերծ մնան սիրելի նրբաբլիթներ, խոզի ազդր, տոլմա և մսային ուտեստներ համտեսելուց: Պահքի շրջանում չի կարելի ալկոհոլ օգտագործել:
Սուրբ Ծննդյան պահքի հետեւորդներին խորհուրդ է տրվում սնվել տոնական սեղանի բուսական կերակրատեսակներով՝ մրգեր, բանջարեղենային աղցաններ, որոնք պետք է համեմված չլինեն թթվասերով և մայոնեզով, նաև սնվել չրեղենով, ընդեղենով: Սակայն պետք չէ տրվել շատակերությանը: Պահքի խորհուրդներից մեկն էլ որկրամոլությունից ազատվելն է, նաև հոգին ու մարմինը մաքրելը:Պահքից դուրս են գալիս հունվարի 5-ի երեկոյան, երբ եկեղեցում մատուցվում է Սբ. Ծննդյան Ճրագալույցի Պատարագ և տրվում է Սուրբ Ծննդյան ավետիս: