17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2019

«Երկրում քաղաքական մտքի կլինիկական մահը կենսաբանականի չվերածելու համար՝ անհրաժեշտ են արտահերթ խորհրդարանական ընտրություններ»

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԱՊԱԶԳԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ (ՆԵԿՐՈԼՈԳ) Մեկ տարի առաջ Հայաստանում իշխանազավթման ընթացքում արձանագրվեց ևս մեկ զոհ՝ երկրի օրենսդիր մարմինը: Էյֆորիկ շրջանում, վարչական ռեսուրսի կիրառմամբ, ատելության ծայրաստիճան դրսևորումներով ձևավորված Ազգային Ժողովը քաղաքական առումով ի սկզբանե մեռելածին էր, և պետք է արժանանար ոչ թե ծննդյան վկայականի, այլ մահախոսականի: Ինչպես կանխատեսում էի, […]

«Մի գաղտնիք բացեմ». Ալեն Սիմոնյանը՝ 2018թ. հոկտեմբերի 2-ին նախորդող օրերի մասին

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հակադարձելով իրենց հասցեին ընդդիմադիրների կողմից հնչող քննադատություններին, թե իշխանությունն այսօր զավթված է, նշեց, որ նախկինում Հայաստանը զավթված է եղել Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի կողմից։ Ըստ նրա՝ Երկրորդ և Երրորդ նախագահները ստեղծել են այն Հայաստանը, որը պետք է սպասարկեր միայն իրենց: «Այդ սպասարկման համակարգի մի մասն է հանդիսացել նաև դատական համակարգը, […]

Դեկտեմբերի 31-ին Հանրապետության հրապարակում Գորան Բրեգովիչի համերգի համար վճարվելու է 65 հազար եվրո

Դեկտեմբերի 31-ին Հանրապետության հրապարակում Գորան Բրեգովիչի ու նրա նվագախմբի համերգի համար վճարվելու է 65 հազար եվրո, այսօր լրագրողնեի հետ հանդիպմանն ասաց Երևանի փոխաքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը։ Նա ասաց, թե ծախսերը բազմազան են։ «Դեկոր, լույս, բեմ, հրավառություն և այլն, իսկ ծախսերի բացվածքը կարող եք ստանալ ընկերություններից, մենք իրավունք ունենք հրապարակելու ծախսերի այն մասը, որոնց հրապարակման թույլտվություն տալիս […]

Ասում եք՝ մանիպուլյացիա եք անում. աա մնջախաղի թատրո՞ն է, ձայն չհանենք, ձեռքերով նշաններ ցույց տանք. Գևորգ Պետրոսյան

Սահմանադրական դատարանի մասին օրենքի՝ ձեր կողմից նախանշված 88-րդ հոդվածը սահմանում է սոցիալական երաշխիքներ, ԱԺ մեծամասնությանը դիմելով՝ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը: «Ձեր կողմից ներկայացված նախագիծը որևէ կապ չունի սոցիալական երաշխիքների հետ, որովհետև ՍԴ օրենքի 88-րդ հոդվածը նվազագույնը 12 տարվա ծառայություն կամ հանրային ծառայություն զբաղեցրած անձին տալիս է համապատասխան երաշխիք, ձեր կողմից ներկայացվածը նաև հնարավորություն է […]

Գյումրին չի կարելի սիրել քաղաքական վերադասավորումների արդյունքում, բոլորը դարձել են գյումրիասեր. Երևանի փոխքաղաքապետ

Ես շատ ուրախանում եմ, որ Գյումրիի մասին խոսելը, Գյումրիով մտահոգվելը հիմա շատ թրենդային է, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը։ «2016 թվականին, երբ Հայկ Բարսեղյանի հետ իրականացնում էինք «SOS Գյումրի» բարեգործական ծրագիրը, գյումրեցի 33 անօթևանի համար փորձում էինք հայթայթել միջոցներ, որ անմարդկային պայմաններից հանեինք, այսօր խոսացողներից ոչ մեկին գրեթե չեմ հիշում», – […]

Դատավորներին «կաշառելու» օրինագիծն ընդունվեց: 630 միլիոն`հանուն իշխանության սրտի ՍԴ-ի

Ազգային ժողովը 82 կողմ, 34 դեմ և 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց ՍԴ դատավորների մասին օրենքը, որով նախատեսում է վաղաժամ թոշակի ուղարկել ՍԴ դատավորներին։ Նկատենք, որ ՍԴ դատավորներն իրենք են որոշելու՝ գնա՞լ վաղաժամ թոշակի, թե՝ ոչ։ ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելուց հետո նրանց աշխատավարձը պահպանվելու է, և անաշխատ աշխատավարձ են ստանալու: Ի դեպ, եթե յոթ դատավորները […]

Գումարներն ուղղում են ավելի կարևոր «ոլորտներ»՝ պերֆորմանսների ու տրանսգենդերների գործունեությանը զարկ տալուն. Հրապարակ

«Իմ քայլի» ինտելեկտուալ հատվածը մասնակցել է «Չտո, գդե, կագդա» ինտելեկտուալ խաղի ամանորյա սեզոնին, թեև ներսում տարակուսանք կա՝ ընտրված «սաստավի» հետ կապված (Արթուր Դավթյան, Արփի Դավոյան, Վահագն Թևոսյան…)։ «Լուսավոր Հայաստանը» բոյկոտել և չի մասնակցել պատգամավորների խաղին: «Իմ քայլի» թիմը ղեկավարել է Վահագն Թևոսյանը, ԲՀԿ-ինը` Արման Աբովյանը: Խաղն արդեն նկարահանվել է, ցուցադրվելու է հունվարի 4-ին։ Մասնակիցներն ասացին, […]

Իշխանությունը սառը ցնցուղի տակ. էյֆորիայից փշրանքներ էլ չեն մնացել. Հայելի

ՏԻՄ վերջին ընտրությունները հետաքրքիր լակմուսի թուղթ դարձան իշխանության վարկանիշի եւ հանրային վստահության հարցում: Տասնյակ համայնքներում կիրակի օրն ընտրություններ էին։ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի եւ Շիրակի մարզերի 16 համայնքներից 12-ում ընտրությունները հերթական է, իսկ 4-ում՝ արտահերթ։ Իհարկե, այս ընտրությունները նույնպես չտարբերվեցին նախորդներից ու թեկնածուները հիմնականում անկուսակցական էին կամ էլ համայնքների նախկին ղեկավարներ: Սակայն մի […]

Ով կդառնա ՀՖՖ նախագահ. Իշխանությունն իր թեկնածուի համար ամեն ինչ անում է. Փաստ

Դեկտեմբերի 23-ին տեղի կունենա ՀՖՖ նախագահի ընտրություն, որի շուրջ կրքերը չեն հանդարտվում: Առաջադրվել էր չորս թեկնածու, որոնցից մեկի՝ Արսեն Աղաջանյանի թեկնածությունը չի գրանցվել:  Այսպիսով, մնացել են երեքը՝ Խորեն Հովհաննիսյան, Թովմաս Գրիգորյան, Արմեն Մելիքբեկյան:  Թերթի տեղեկություններով, իշխանությունները ջանք չեն խնայում՝ վերջինիս ՀՖՖ նախագահ կարգելու համար: Ուշագրավ է, որ առաջադրումից ընդամենը մի քանի օր առաջ Մելիքբեկյանը հայտարարեց.  […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի