Իշխանությունը սառը ցնցուղի տակ. էյֆորիայից փշրանքներ էլ չեն մնացել. Հայելի
ՏԻՄ վերջին ընտրությունները հետաքրքիր լակմուսի թուղթ դարձան իշխանության վարկանիշի եւ հանրային վստահության հարցում:
Տասնյակ համայնքներում կիրակի օրն ընտրություններ էին։ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի եւ Շիրակի մարզերի 16 համայնքներից 12-ում ընտրությունները հերթական է, իսկ 4-ում՝ արտահերթ։ Իհարկե, այս ընտրությունները նույնպես չտարբերվեցին նախորդներից ու թեկնածուները հիմնականում անկուսակցական էին կամ էլ համայնքների նախկին ղեկավարներ:
Սակայն մի քանի համայնքներում ընտրությունների արդյունքները պայթեցրեցին այս իշխանության եւ նրա թվացյալ վարկանիշի փուչիկը ու երեւաց, որ հետհեղափոխական էյֆորիայից անգամ փշրանքներ չեն մնացել: Համայնքների մեծ մասում վերընտրվել են նախկին գյուղապետերը, որոնք նախկին իշխանության <<ժառանգորդներն>> են, իսկ այն գյուղերում, որտեղ մրցակցություն կար, միեւնույն է իշխանությունները իրենց թեկնածուների հետ միասին ջախջախիչ պարտություն են կրել: Ցցուն էր պատկերը Արարատի մարզի Տափերական համայնքում, առաջադրվել էին ութ թեկնածու:
Նախկին գյուղապետ Միհրան Մանասերյանն այս տարվա սեպտեմբերի 1-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել՝ բացատրելով առողջական խնդիրներով։ Իրականում տեղեկություններ կան, որ նախկին գյուղապետը թողել է պաշտոնը մարզպետ Գարիկ Սարգսյանի հորդոր-սպառնալիքների տակ Մանասերյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2016 թվականին։ Ընտրությունների արդյունքներում հաղթել է գյուղապետարանի հաշվապահը՝ Կարեն Խաչատրյանը, ով նախկին համայնքապետի եւ մարզում բարձր հեղինակություն վայելող նախկին պատգամավոր Արայիկ Գրիգորյանի մտերիմներից է:
Առաջադրված թեկնածուներից Մուշեղ Ղազարյանը համայնքապետարանի աշխատակազմի ղեկավարն էր, Ոսկան Միսակյանը՝ Արարատի մարզպետարանի հողաշինության, հողօգտագործման բաժնի գլխավոր մասնագետը՝ մարզպետի թեկնածուն, վերջինս ջախջախիչ պարտություն է կրել:
Կոշ գյուղում էլ երեք թեկնածու էին պայքարում գյուղապետի աթոռի համար՝ 14 տարվա գործող քաղաքապետն ու երկու երիտասարդ, որոնցից մեկը՝ խիստ հեղափոխական: Այս մասին Նիկոլ Փաշինյանի թերթում եղան հրապարակումներ: Հեղափոխականն ասել էր, թե գալիս է իրենց գյուղում եւս իրավիճակ փոխի, բարեփոխումներ անի, բայց գործող 14 տարվա համայնքապետը մոտավորապես 200 ձայնի տարբերությամբ հաղթանակել է մրցակիցներին:
Այսպիսով՝ մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունները լավագույնս արտացոլում են այս իշխանությունների իրական դեմքը եւ դրանք պետք է որ սառը ցնցուղ լինեն մեկուկես տարի առաջ 80 տոկոս ձայն հավաքած իշխող ուժի համար:
Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: