17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Գումարներն ուղղում են ավելի կարևոր «ոլորտներ»՝ պերֆորմանսների ու տրանսգենդերների գործունեությանը զարկ տալուն. Հրապարակ

«Իմ քայլի» ինտելեկտուալ հատվածը մասնակցել է «Չտո, գդե, կագդա» ինտելեկտուալ խաղի ամանորյա սեզոնին, թեև ներսում տարակուսանք կա՝ ընտրված «սաստավի» հետ կապված (Արթուր Դավթյան, Արփի Դավոյան, Վահագն Թևոսյան…)։ «Լուսավոր Հայաստանը» բոյկոտել և չի մասնակցել պատգամավորների խաղին: «Իմ քայլի» թիմը ղեկավարել է Վահագն Թևոսյանը, ԲՀԿ-ինը` Արման Աբովյանը:

Խաղն արդեն նկարահանվել է, ցուցադրվելու է հունվարի 4-ին։ Մասնակիցներն ասացին, թե ով է հաղթել, սակայն խնդրեցին չհրապարակայնացնել` ինտրիգը պահելու համար: Սակայն ամենամեծ «ինտրիգն» այն է, որ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն այլևս չի ֆինանսավորելու խաղը։ «Գումարներն ուղղում են ավելի կարևոր «ոլորտներ»՝ պերֆորմանսների ու տրանսգենդերների գործունեությանը զարկ տալուն։ Ինտելեկտուալ «թիթիզությունները» մերոնց ժանրում չեն»,- դառնացած ասաց «Իմ քայլի» թերթի աղբյուրը:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ