«Փաշինյանը վախենում է ճանապարհ անցած, կարծիք ունեցող, ծառայած տղերքից». Արթուր Համբարձումյան . aravot.am
Aravot.am-ի հետ զրույցում Շիրակի պետական համալսարանի դասախոս Արթուր Համբարձումյանը, որը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիրներից մեկն է, 2016 թվականի Գյումրու ՏԻՄ ընտրություններում էլ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն էր, կարծիք հայտնեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ նկատելի է «տոտալ իշխելու մոլուցք»։ «Սա սկսվեց 2017 թվականի հոկտեմբերից, երբ նա ամբողջությամբ կուսակցությունը դրեց գրպանը՝ անհիմն լուծարելով Գյումրի […]





































