18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Բանանը խոցերի թշնամի.ամբողջ ճշմարտությունը բանանի մասին

Շատերի կարծիքով, բանան ուտելը օգնում է ունենալ էներգիայի մեծ չափաբաժին: Իրականում այն իր մեջ պարունակում է շաքարի 3 տեսակ՝ սախարոզա, ֆրուկտոզա և գլյուկոզա:  Սա ոչ միայն էներգիայի աղբյուր է, այլև իր մեջ պարունակում է ինսուլինի մեծ քանակ: Մրգի այս տեսակը, օգտակար է կարող է կանխարգելել մի շարք հիվանդություններ: Բանանը օգտակար է դեպրեսիաների, սթրեսի, հոգնածության և մի շարք այլ խնդիրների  համար:

1.Դեպրեսիա

Հետազոտությունների համաձայն դեպրեսիա ունեցող մարդկանց համար բանանը եղել է օգտակար միջոց: Բանանն իր մեջ տրիպտոֆանի մեծ չափաբաժին: Դա  սպիտակուցի տեսակ է, որն օրգանիզմում բարձրացնում է սերոտոնինի մակարդակը: Սերոտոնինը բարձր տրամադրության,  հանգստի և լիցքաթափման համար պատասխանատու հորմոն է:

Սա ճիշտ չէ

Տրիպտոֆանն ամինաթթու է, որն առկա է գրեթե բոլոր սպիտակուցներում: Դրա քանակը բանանի մեջ շատ քիչ տոկոս է կազմում և այն, որ կարող է իրականում ազդել տրամադրության վրա ուղղակի անմտություն է:

2.Անեմիա

Բանան պարունակում է մեծ քանակությամբ երկաթ, որը խթանում է արյան մեջ հեմոգլոբինի  արտադրությունը և կանխում սակավարյունությունը:

Սա ճիշտ չէ

Խոշոր բանանն պարունակում է 2%- ից էլ ավելի քիչ երկաթ և չի կարող կանխարգելել սակավարյունությունը:

3. Արյան ճնշում

Բանանը պարունակում է մեծ քանակով կալիում, որը դրական  ազդեցություն ունի արյան ճնշման դեպքում և կանխում է արյան ճնշման բարձրացումը և սրտխփոցները:

Ճիշտ է

Մեկ բանանը պարունակում է 500 մգ կալիում, որի քանակը օրվա նորմայից 10 տոկոսով ավելի է:

4.   Մտավոր ակտիվություն

Բրիտանական դպրոցի 200 աշակերտներ օրվա մեջ մի քանի անգամ կերել են բանան: Հետազոտողները  պարզել են, որ կալիում պարունակելու հաշվին  այս մրգի տեսակը լավացնում է ուղեղի աշխատանքը, օգնում կենտրոնանալ:

Ճիշտ է

Այս փաստը համապատասխանում է իրականությանը: Միևնույն ժամանակ պետք է ասել, որ կան բազմաթիվ սննդի տեսակներ, որոնք նույնպես պարունակում են մեծ քանակով կալիում:

5. Փորկապություն

Իր մեջ պարունակող բջջանքի շնորհիվ բանանը վերականգնում է աղիների նորմալ աշխատանքը՝ առանց փորկապության դեմ դեղամիջոցներ օգտագործելու:

Սա ճիշտ չէ

100 գրամ բանանը պարունակում է 2.6 գրամ բջջանք:  Դա նույն քանակն է, ինչ խնձորը կաղամբը, նարինջը:  Ավելի շատ քանակությամբ բջջանք պարունակում է լոբին՝ 9.5 գրամ, ոլոռը՝ 8 գրամ:

Գինովցած լինելու դեպքում  լավ սթափեցնող միջոց է օրինակ, բանանով, կաթով և մեղրով կոկտեյլը: Բանանը թուլացնում է գլխացավը, իսկ մեղրը նվազեցնում է  արյան մեջ շաքարի քանակը: Կաթը հանգստացնում է օրգանիզմը և վերականգնում հեղուկի քանակը:

6.Այրոցներ

Բանանն ունի մարսողական համակարգը կարգավորող հատկություն:

Ճիշտ է

Այն իսկապես կարգավորում է մարսողական համակարգը: Բայց եթե որոշել եք այրոցը բուժել ինքնուրույն, ապա դա արեք կաթի և մսի օգնությամբ: Այս երկու մթերքը լավագույն միջոցն են այրոցների դեմ:

7. Սրտխառնոց հղիության ժամանակ

Քանի որ բանանն օգնում է կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը, այդպիսով օգնում է ազատվել սրտխառնոցներից:

Ճիշտ է

Ճիշտ է, բայց չի կարելի  սրտխառնոցներից ազատվելու համար միշտ բանան օգտագործել: Այն կարելի է օգտագործել նախաճաշին:

8.Նյարդային հիվանդություններ

Վիտամին B-ի բարձր տոկոսը բանանի մեջ օգնում է հանգստացնել նյարդային լարվածությունը:

Սա ճիշտ չէ

Բանանը պարունակում է շատ քիչ քանակով B6 և B12 վիտամիններ: Ասել, որ այն կօգնի հանգստացնել նյարդային համակարգը սխալ է:

9.Խոցեր

Բանանը օգտագործվում է որպես դիետիկ սննդատեսակ աղիների խնդիրներ ունենալու դեպքում: Այն կարգավորում է ստամոքսի թթվայնությունը և նվազեցնում ստամոքսի պատերի գրգռվածությունը:

Ճիշտ է

Բանանն իր մեջ պարունակում է այնպիսի  տարրեր, որոնք վերացնում են  ստամոքսի խոց առաջացնող բակտերիաները:

Բանանի օգտակար հատկանիշները թվարկելուց հետո երևի թե պարզ է, որ այն  առողջ դիետայի լավագույն տարբերակներից մեկն է

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ