10 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2019

« «Հայելի» ակումբի վրա հարձակումը հերթական անգամ ապացուցում է, որ Հայաստանում բռնությունները նոր թափ են հավաքում».Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. « «Հայելի» ակումբի վրա հարձակումը հերթական անգամ ապացուցում է, որ Հայաստանում բռնությունները նոր թափ են հավաքում 2018 ի ապրիլից ի վեր,դատապարտում եմ կատարվածը եւ պահանջում վերջ տալ այս բեզպրիդելին, երկրում, այո, մոլեգնում է չարության եւ քինախնդրության հրեշը եւ սրան պիտի տրվի համարժեք պատասխան, իրավապահ […]

Անժելա Թովմասյանը դիմում է ոստիկանապետին, որպեսզի իր խոսքերն ընդունեն որպես հանցագործության մասին հայտարարություն

«Հայելի» ակումբի ղեկավար, լրագրող Անժելա Թովմասյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է «Հայելի» ակումբի վրա մի խումբ տղաների հարձակման միջադեպին և նշել, որ դա խուլիգանություն է, կոնկրետ ոտնձգություն Hayeli.am-ի, ակումբի և անձամբ իր նկատմամբ: Անժելա Թովմասյանի խոսքով` իրեն հարցնում են՝ կարո՞ղ է հարձակումը պայմանավորված լինել իրենց ընտանիքով, քանի որ եղբայրը Սահմանադրական դատարանի նախագահն է: Վերջերս […]

Հայաստանում ազատ մամուլը ճնշելու յուրաքանչյուր փաստի հետևում նշմարվում են իշխանությունների ականջները

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Քիչ առաջ տեղեկացա, որ այսօր «ՀԱՅԵԼԻ» մամլո ակումբի վրա հարձակում է տեղի ունեցել։ Միշտ չէ, որ կիսում եմ ԶԼՄ-ների, այդ թվում ՀԱՅԵԼՈւ մոտեցումները, սակայն անկախ այն հանգամանքից, համաձայն եք ԶԼՄ-ների կողմից վարվող տեղեկատվական քաղաքականության հետ թե ոչ, անթույլատրելի և դատապարտելի եմ համարում ցանկացած ոտնձգություն և ճնշման փորձ լրատվական դաշտի վրա։ […]

Լրատվականների նկատմամբ ճնշումները պետք է բացառվեն․ Մեդիա պաշտպան

«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել «Հայելի» ակումբի վրա հարձակման վերաբերյալ, որում ասվում է․ «Նոյեմբերի 10-ին հարձակում է տեղի ունեցել «Հայելի» մամուլի ակումբի վրա։ Ինչպես երևում է «Հրապարակ» լրատվականի տեսանյութից, մի խումբ երիտասարդներ ձվերով հարվածել և վիրավորական պոստերներ են փակցրել մամուլի ակումբի պատերին։ «Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունն իր անհանգստությունն է հայտնում։ Նմանօրինակ դեպքերը և լրատականների նկատմամբ […]

Ընդդիմադիր լրատվամիջոցի վրա հարձակված անձիք՝ Նիկոլ Փաշինյանի թիմակիցներ. Լուսանկարներ. aysor.am

Այսօր կեսօրին մի խումբ անձիք հարձակում են գործել ընդդիմադիր Hayeli.am կայքի և «Հայելի» մամուլի ակումբի վրա: Հարձակում գործած անձիք՝ Հայկ Ստեփանյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Արտակ Մարգարյանը և Սարգիս Մանուկյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմակիցներն են: Նրանք մասնակցություն են ունեցել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի և Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գրիոգրյանի քարոզարշավներին: 2019թ.-ի մայիսին 25-ին նշված անձիք Ազատության հրապարակում հանրահավաք […]

Նորաձև են կոպիտ կոշիկները, ինչի հետ դրանք կրել

Հիմա նորաձև են տղամարդու կոշիկ հիշեցնող կոպիտ կոշիկները` համադրությամբ ավելի կանացի, էլեգանտ զգեստները: Նորաձեւության մասնագետները խորհուրդ են տալիս այդ կոշիկները կրել գործվածքներով զգեստների հետ` այդպես ընդգծվում են ոչ միայն կոշիկներն ու  աքսեսուարներն, այլև կրողի կանացիությունը, նրա ինքնուրույնությունն ու ժամանակակից աշխարհում իր դերը կարևորելու միտումը, ինչը համաշխարհային տենդենց է: 

Պատերազմը օրեցօր մոտենում է մեր դարպասներին

Ռուսաստանի «Վալդայ» ակումբում Ալիևի ունեցած ելույթն ու դրանում առկա հռետորաբանությունը խտացված արտահայտում է Հայաստանի իշխանությունների Արցախի հակամարտության կարգավորման ոլորտում որդեգրած դիրքորոշումը, իսկ ավելի ճիշտ՝ այդ դիրքորոշման բացակայությունը։ Առանձնապես մտահոգիչ է, որ այդպիսի հռետորաբանություն կիրառվում է Ռուսաստանում՝ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների ներկայությամբ։ Բազմաթիվ անգամ հրապարակային զգուշացրել եմ Փաշինյանին առանձնահատուկ զգույշ և շրջահայաց լինել Արցախի հարցում, հատկապես […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՍեպտեմբերիՆոյեմբերի