26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Օրը պետք է սկսել երկու հավկիթով

Լուիզիանայի համալսարանի գիտնականները հավկիթը անվանել են նախաճաշի համար լավագույն ընտրություն: Ինչպես գրում է Daily Mail-ը, հավկիթը թույլ չի տալիս ճաշին սովի սուր զգացողություն ունենալ: Այս առումով այն արդյունավետ դեր կարող է խաղալ քաշի կարգավորման հարցում:

Հետազոտությանը մասնակցել է 20 կամավոր: Նրանց շաբաթվա ընթացքում նախաճաշին տրվել է երկու հավկիթ կամ մեկ ափսե ապուր: Երկու դեպքում էլ կալորիաները, ածխաջրերի, սպիտակուցների ու ճարպերի քանակությունը նույնն է եղել: Մասնակիցները ճաշի ժամին հայտնել են՝ նրանց մոտ սովի զգացողությունը սո՞ւր է, թե՞ ոչ: Այնուհետև նրանք արյան փորձաքննության են ենթարկվել և ճաշել: Պարզվել է, որ առավոտյան հավկիթով նախաճաշողները ճաշին քիչ են սնվել, քանի որ սովի զգացողությունը նրանց մոտ սուր չի արտահայտվել: Հավկիթ օգատագործողների մոտ գրելինի՝ սովի հորմոնի քանակը արյան մեջ քիչ է եղել:

Գիտնականները պարզել են, որ այս հարցում մեծ դեարակատարում է վերապահված հավկիթի սպիտակուցներին, որոնք որակով առանձնանում են սպիտակուցների մյուս տեսակներից:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ