23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 2019

Երեկ Սևանա լճի ափամերձ տարածքների այցելությունների թիվը կազմել է ավելի քան 100 հազար մարդ. Նիկոլ Փաշինյան

ՀՀ պետական մարմինների տվյալներով՝ երեկ Սևանա լճի ափամերձ տարածքների այցելությունների թիվը կազմել է ավելի քան 100 հազար մարդ, Facebook-յան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։   «ՀՀ քաղաքացիների խաղաղ կյանքի իրավունքը առաջին հերթին ապահովում են Հայաստանի Զինված ուժերը, այդ թվում սեփական կյանքի գնով: Փառք Հայոց բանակին», – գրել է նա:

Գլխավոր դատախազին, նրա պաշտոնակատարին, ԲԴԽ ղեկավարին ու վերաբերելի անդամներին մի մաղթանք ունեմ. Արփինե Հովհաննիսյան

Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հուլիսի 26-ին ՀՀ գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա բարձրագույն դատական խորհուրդը կասեցրել է Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները։ Այս լուրն արդեն գրեթե զարմանք չի առաջացնում, սակայն վերահաստատում է մի շարք իրողություններ. • Գլխավոր դատախազությունը շարունակում է սահմանել արդեն անհավանական նշաձողեր, թե ինչպես գործել Սահմանադրությամբ վերապահված լիազորություններին […]

Կոնվենցիան չի կարգավորում ընտանեկան կյանքը կամ ընտանիքի կառուցվածքը, և որևէ պետություն պարտավոր չէ ըստ Կոնվենցիայի փոխել ընտանիքի մասին ավանդական պատկերացումները. ԱՆ

ՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» ԵԽ կոնվենցիայի վավերացման գործընթացի և որոշ հարցերի վերաբերյալ: «ՀՀ արդարադատության նախարարությունը, հետևելով վերջին մի քանի շաբաթների ընթացքում «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» ԵԽ կոնվենցիայի վավերացման գործընթացի վերաբերյալ հանրային քննարկումներին, անհրաժեշտ […]

Նոր փուլի հերթը. Վահե Հովհաննիսյան.

Հետհեղափոխական կարևոր և տրամաբանական  մի փուլ ավարտվում է։ Փորձել տալ գնահատականներ՝ նշանակում է մտնել սուբյեկտիվ կարծիքների անվերջանալի  հորձանուտ, այդ իսկ պատճառով մենք գնահատականների փոխարեն կփորձենք արձանագրել փաստերը։ Շատ արագ` առանց տեսանելի սահմանի, սկսվելու է հաջորդ փուլը։Անցումային փուլ չի լինելու. այդպիսին է հեղափոխության տրամաբանությունը,այդպիսին է տարածաշրջանը։ Հեղափոխական շոկը սահմանել է որոշակի ստանդարտներ, որոնցից ամենակարևորը պաշտոնյայի ինքնաընկալումն […]

ՀՀ արտաքին գործերի նախարարը մեկնում է արձակուրդ

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մեկնում է արձակուրդ։   ՀՀ վարչապետի պարտականությունները ստանձնած փոխվարչապետ Տիգրան Ավինյանը համապատասխան որոշում է ստորագրել, ըստ որի՝ Զոհրաբ Մնացականյանին կտրամադրվի 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2019 թվականի օգոստոսի 1-9-ը ներառյալ:  Զոհրաբ Մնացականյանի արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին կփոխարինի Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ […]

Թեւերը ծալում է, ծեփում ասֆալտին ու բերման ենթարկում. Քոչարյանի աջակիցներին գիշերը տարել են ոստիկանություն

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից 4 հոգու Ոստիկանության աշխատակիցները առանց որեւէ հիմնավորման երեկ գիշեր բերման են ենթարկել Երեւանի Ոստիկանության Կենտրոնի բաժին: Այս մասին  այսօր` հուլիսի 29-ին, Կառավարության շենքի մոտ իրականացվող ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց բերման ենթարկվածներից մեկը: «Գիշերը ժամը 3-ին չորս անձի բերման են ենթարկել անհիմն, բիրտ ուժ կիրառելով, Մաշտոց- Թումանյան փողոցների […]

Չե՛նք լռել նախկինում, չե՛նք լռելու հիմա. 50 փաստաբաններ պատրաստակամ են ստանձնել Դավիթ Գրիգորյանի պաշտպանությունը

Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեսյբուքյան իր էջում գրել է, որ այս պահին արդեն շուրջ 50 փաստաբաններ իրենց պատրաստակամությունն են հայտնել իրականացվող քրեական հետապնդման շրջանակներում ստանձնելու դատավոր Դավիթ Գրիգորյանի պաշտպանությունը, վստահ է՝ նրանց թիվը բազմապատկվելու է։ «Հեռավոր կամ ոչ այնքան 2011 թվականին, առանց Վճռաբեկ դատարանի «դաբրոյի» դատավոր Սամվել Մնացականյանը մի մեղադրյալի նկատմամբ գրավի կիրառումը ճանաչել էր թույլատրելի։ […]

Մարտի 1-ի զոհերի հարազատների զգացումների հետ խաղալը բարոյական չէ. Վիկտոր Սողոմոնյան

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը կարծում է, որ վերջին մեկ տարվա ընթացքում «ամենակեղտոտ ձևով» շահարկվել է 2008-ի մարտի 1-ի զոհերի անունը։ «Սկզբից ստիպում էին ասել, որ սա մարդասպան է, պիտի նստի, հետո երբ պարզվեց, որ Ռոբերտ Քոչարյանը արյան հետ որևէ կապ չունի, այդ ժամանակ սկսեցին զոհերի հարազատներին ասել՝ ասեք՝ բա մեկը […]

Զինծառայող Արման Բուլղադարյանը մահացու կրակոցը ստացել է գլխի շրջանում

2019թ. հուլիսի 28-ին՝ ժամը 18:40-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Արման Արայիկի Բուլղադարյանը: Նոյեմբերյանի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին Ա.Բուլղադարյանը մահացել է: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՀունիսիՕգոստոսի

Ամենաընթերցված