23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մարտի 1-ի զոհերի հարազատների զգացումների հետ խաղալը բարոյական չէ. Վիկտոր Սողոմոնյան

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը կարծում է, որ վերջին մեկ տարվա ընթացքում «ամենակեղտոտ ձևով» շահարկվել է 2008-ի մարտի 1-ի զոհերի անունը։

«Սկզբից ստիպում էին ասել, որ սա մարդասպան է, պիտի նստի, հետո երբ պարզվեց, որ Ռոբերտ Քոչարյանը արյան հետ որևէ կապ չունի, այդ ժամանակ սկսեցին զոհերի հարազատներին ասել՝ ասեք՝ բա մեկը մեղավոր է, պետք է պատասխան տա։ Բերեցին դատարան մարդկանց, որոնք ակնհայտ է, չէին հասկանում՝ ինչ է կատարվում», – այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Սողոմոնյանը։

Նրա խոսքով՝ քաղաքական գործընթացներից ու իրավական ապօրինություններից այն կողմ, «զոհերի հարազատների զգացումների հետ խաղալը բարոյական չէ»։

Ընդհանուր առմամբ ամփոփելով անցած մեկ տարում Քոչարյանի նկատմամբ հարուցված քրեական գործի հետ կապված իրադարձությունները՝ Սողոմոնյանը հայտարարեց, որ այս գործով հետաքննությունն ու նախաքննությունը որևէ արդյունք չի տվել։

«Ես չգիտեմ՝ հիմա նրանք ինչ են ասում զոհերի հարազատներին։ Օրինակ՝ երբ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հայտարարում էր, թե զոհերից մի զինվորականին նրա կոլեգաներն են սպանել և ասում էր՝ դա հաստատ է, հիմա ի՞նչ են ասում այդ մարդկանց հարազատներին, երբ այդ ամենը չի ճշտվել։ Այս հարցերը մնում են օդի մեջ։ Որքան շատ այս կեղծիքի միջոցով քննեն Մարտի 1-ի գործը, փորձեն վերաշարադրեն իրենց պատմությունը, այնքան ավելի վատ է լինելու իրենց համար», – հայտարարեց Սողոմոնյանը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ