22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 29, 2019

Նոր փուլի հերթը. Վահե Հովհաննիսյան.

Հետհեղափոխական կարևոր և տրամաբանական  մի փուլ ավարտվում է։ Փորձել տալ գնահատականներ՝ նշանակում է մտնել սուբյեկտիվ կարծիքների անվերջանալի  հորձանուտ, այդ իսկ պատճառով մենք գնահատականների փոխարեն կփորձենք արձանագրել փաստերը։ Շատ արագ` առանց տեսանելի սահմանի, սկսվելու է հաջորդ փուլը։Անցումային փուլ չի լինելու. այդպիսին է հեղափոխության տրամաբանությունը,այդպիսին է տարածաշրջանը։ Հեղափոխական շոկը սահմանել է որոշակի ստանդարտներ, որոնցից ամենակարևորը պաշտոնյայի ինքնաընկալումն […]

ՀՀ արտաքին գործերի նախարարը մեկնում է արձակուրդ

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մեկնում է արձակուրդ։   ՀՀ վարչապետի պարտականությունները ստանձնած փոխվարչապետ Տիգրան Ավինյանը համապատասխան որոշում է ստորագրել, ըստ որի՝ Զոհրաբ Մնացականյանին կտրամադրվի 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2019 թվականի օգոստոսի 1-9-ը ներառյալ:  Զոհրաբ Մնացականյանի արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին կփոխարինի Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ […]

Թեւերը ծալում է, ծեփում ասֆալտին ու բերման ենթարկում. Քոչարյանի աջակիցներին գիշերը տարել են ոստիկանություն

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից 4 հոգու Ոստիկանության աշխատակիցները առանց որեւէ հիմնավորման երեկ գիշեր բերման են ենթարկել Երեւանի Ոստիկանության Կենտրոնի բաժին: Այս մասին  այսօր` հուլիսի 29-ին, Կառավարության շենքի մոտ իրականացվող ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց բերման ենթարկվածներից մեկը: «Գիշերը ժամը 3-ին չորս անձի բերման են ենթարկել անհիմն, բիրտ ուժ կիրառելով, Մաշտոց- Թումանյան փողոցների […]

Չե՛նք լռել նախկինում, չե՛նք լռելու հիմա. 50 փաստաբաններ պատրաստակամ են ստանձնել Դավիթ Գրիգորյանի պաշտպանությունը

Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեսյբուքյան իր էջում գրել է, որ այս պահին արդեն շուրջ 50 փաստաբաններ իրենց պատրաստակամությունն են հայտնել իրականացվող քրեական հետապնդման շրջանակներում ստանձնելու դատավոր Դավիթ Գրիգորյանի պաշտպանությունը, վստահ է՝ նրանց թիվը բազմապատկվելու է։ «Հեռավոր կամ ոչ այնքան 2011 թվականին, առանց Վճռաբեկ դատարանի «դաբրոյի» դատավոր Սամվել Մնացականյանը մի մեղադրյալի նկատմամբ գրավի կիրառումը ճանաչել էր թույլատրելի։ […]

Մարտի 1-ի զոհերի հարազատների զգացումների հետ խաղալը բարոյական չէ. Վիկտոր Սողոմոնյան

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը կարծում է, որ վերջին մեկ տարվա ընթացքում «ամենակեղտոտ ձևով» շահարկվել է 2008-ի մարտի 1-ի զոհերի անունը։ «Սկզբից ստիպում էին ասել, որ սա մարդասպան է, պիտի նստի, հետո երբ պարզվեց, որ Ռոբերտ Քոչարյանը արյան հետ որևէ կապ չունի, այդ ժամանակ սկսեցին զոհերի հարազատներին ասել՝ ասեք՝ բա մեկը […]

Զինծառայող Արման Բուլղադարյանը մահացու կրակոցը ստացել է գլխի շրջանում

2019թ. հուլիսի 28-ին՝ ժամը 18:40-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Արման Արայիկի Բուլղադարյանը: Նոյեմբերյանի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին Ա.Բուլղադարյանը մահացել է: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի […]

«Լուրջ մի վերաբերվեք այս իշխանությունների գովքը անող որոշ «սոխակների» գրառումներին ու պահվածքին». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լուրջ մի վերաբերվեք այս իշխանությունների գովքը անող որոշ «սոխակների» գրառումներին ու պահվածքին։ Հիշեք, որ նրանք ժամանակին մեզ համար էին ծլվլացնում, իսկ ոմանք էլ հասցրել են դեռեւս Քոչարյանի օրոք քնարերգել։ Նրանց «սկզբունքայնության» մասին կարելի է լեգենդներ ձոնել։ Նրանց սազերը ունիվերսալ են, ցանկացած խոշոր «պրոդյուսերի»-ի դեպքում միանում են […]

«Փաշինյանն ալավերդցիներին խոստացավ, որ որևէ մեկը աշխատանքը չի կորցնելու: Նիկոլը մատը մատին չի տվել իր խոստումը կատարելու համար». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2018թ-ի սեպտեմբերին Փաշինյանի ապաշնորհ հեղկոմը, 380 միլիոն դրամով տուգանելով Ալավերդու պղնձաձուլարանին՝ գործարանի 640 աշխատակիցների համար ուղիղ ճանապարհ հարթեց դեպի գործազրկություն։ Ես, որպես ԱԺ փոխնախագահ, նամակով անմիջապես դիմեցի Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ չի կարելի թույլ տալ գործարանի փակումը։ 2018թ-ի նոյեմբերի 27-ին Փաշինյանն ալավերդցիների առջև հրապարակային խոստացավ, որ […]

Ո՞ւր են Մարտի 1-ի մեղավորները, ո՞ւր են մարդասպանները. Քոչարյանի գրասենյակի ղեկավար

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական, անձնական հաշվեհարդար՝ վենդետա, այդ մասին դեռ մեկ տարի առաջ արած հայտարարությունը այսօր ևս լրագրողների հետ հանդիպմանը վերահաստատեց Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։   Հիշեցնենք՝ ուղիղ մեկ տարի առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվեց երկու ամսով։ Մինչ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՀունիսիՕգոստոսի

Ամենաընթերցված