23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ո՞ւր են Մարտի 1-ի մեղավորները, ո՞ւր են մարդասպանները. Քոչարյանի գրասենյակի ղեկավար

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական, անձնական հաշվեհարդար՝ վենդետա, այդ մասին դեռ մեկ տարի առաջ արած հայտարարությունը այսօր ևս լրագրողների հետ հանդիպմանը վերահաստատեց Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։

 

Հիշեցնենք՝ ուղիղ մեկ տարի առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվեց երկու ամսով։ Մինչ այդ նա ներգրավում է մեղադրյալ ներկայացվել 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում։

Այնուհետև նրան առաջադրվում է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով՝ այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: 

Դրանից հետո Քոչարյանի պաշտպանական խումբը ներկայացրել է տարբեր միջնորդություններ նրան կալանքից ազատելու համար, սակայն նրանց հաջողվել է երկու անգամ հասնել հաջողության, և նախկին նախագահը կարողացել է կարճ ժամանակով մնալ ազատության մեջ։

Այսօր էլ, ինչպես մեկ տարի առաջ, Վիկտոր Սողոմոնյանը պնդում է՝ նախկին նախագահի նկատմամբ հարուցված քրեական գործը, ինչպես նաև կիրառված կալանքը ապօրինի է և ավելին, կատարվողը որևէ կապ չունի մարտի 1-ի տասը զոհի սպանության բացահայտման հետ։

«Մենք այն ժամանակ էլ վստահ էինք, որ Քոչարյանին ապօրինի կալանքի տակ պահելը լուրջ հարվածներ է հասցնելու երկրի, պետության վարկին։ Ցավոք սրտի, այսօր մենք դա արձանագրում ենք։ Ո՞ւր են մարտի 1-ի մեղավորները, բացահայտե՞լ եք սպանությունները։ Իհարկե՝ ոչ։ Վերջերս մամուլում տեսա, որ մի ոստիկանի կալանավորումը որևէ հիմք չունի և նա առնչություն չունի սպանության հետ։ Սա՞ է բացահայտումը», – հարցեր բարձրացրեց Սողոմոնյանը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ