25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 2019

Նույնիսկ զոքանչ չունեմ, որից կարող է կախվածության մեջ լինեմ. ԲԴԽ անդամի թեկնածու

Ազգային ժողովում մեկ ժամից ավելի տևած քննարկումներից հետո Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու Գրիգոր Բեքմեզյանը հանդես եկավ եզրափակիչ ելույթով։ Նա փորձեց հստակեցնել, որ ինքը ԲԴԽ անդամի թեկնածու լինելու առաջարկին համաձայնել է՝ մտածելով, որ որևէ կերպ կապված չի լինելու քաղաքական ուժի հետ։ «Իմ մասին իմացել են, զանգել են, առաջարկել են ու ես վստահ եմ, որ իմացել […]

Պատերազմ, այնուամենայնիվ, լինելու է. չի կարող չլինել. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Նախկին իշխանությունների ժամանակ Հայաստանն առնվազն երկու-երեք կարևոր խնդիր էր առաջարկում աշխարհին։ Առաջին հերթին, դա անվտանգությունը և կանխատեսելիությունն էր Հարավային Կովկասում, այսօր՝ «Ադեկվադ» ՀԿ-ի նախաձեռնած «Ադեկվատ դիսկուրս» կոնֆերանսի ժամանակ ասաց «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը։ «Երկրորդ հարցը, որը վերջին տարիներին շատ ակտիվ էր տարածվում, այն էր, որ Հայաստանը, հենվելով պատմական անցյալի վրա և հետամուտ լինելով […]

Դուք ովքե՞ր եք, որ այդ հնարավորությունը տալիս եք, կներեք, տպավորություն էր, որ պետք է ասենք շնորհակալություն. Վարչապետը՝ ԱԳ նախարարի տեղակալին

Այսօր կառավարությունը դրական եզրակացություն տվեց ԱԺ պատգամավոր Ռուբեն Ռուբինյանի և Արման Բաբաջանյանի հեղինակած «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագծին՝ պայմանով, որ այն կքննարկվի ԱԺ հանձնաժողովում։ «Կառավարության կարծիքը դրական է, ընդունելի են համարվում այն կարգավորումները, որոնք առաջարկվում են նախագծով, քանի որ դրանք միտված են դիվանագիտական ծառայության առավել պրոֆեսիոնալիզացմանը», – ասաց […]

Ինձ համար բարձր պատիվ է ՍԴ-ի դատավորի պաշտոնը երդմամբ ստանձնելը. Վահե Գրիգորյանը երդվեց

Վահե Գրիգորյանը երդման արարողությամբ ստանձնեց ՀՀ սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը: Գրիգորյանի երդման արարողությունը տեղի ունեցավ ԱԺ հունիսի 20-ի նիստում: «Ինձ համար բարձր պատիվ է ՍԴ-ի դատավորի պաշտոնը երդմամբ ստանձնելը: Մա Հայաստանում վերջին տասնամյակներում առաջին անգամ ժողովրդի ազատ կամարտահայտությամբ ընտրված ԱԺ-ի կողմից ընտրված առաջին բարձր դատական պաշտոնն է: Այս պաշտոնում իմ ընտրությունը երկար ճանապարհ է անցել, դա […]

Նախանձելի վարդագույն

Հանրային ոչ միանշանակ արձագանքի արժանացած վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե կառավարությունը փայլուն է աշխատել, հետեւել է վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի նույնաբովանդակ մեկնաբանությունը. «Շուշանի հետ երեկ ներկա ենք գտնվել Dine Sky-ի՝ ռեստորան երկնքում, պաշտոնական բացման արարողությանը: Հայաստանում նման ռեստորան բացելու նախապայման է հանդիսացել երկրում արագ տեմպերով զարգացող տուրիզմն ու նրա հեռանկարները»,-գրել է Աննա Հակոբյանը:   

Պատերազմի աճի սպառնալիքին զուգահեռ՝ թանձրանում է Հայաստան-Արցախ մշուշը. Գևորգ Պետրոսյանը՝ կառավարությանը

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն այսօր խորհրդարանում՝ լսելով բյուջեի կատարողականի հաշվետվության վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամփոփումը, նշեց, որ Հայաստանի համար բյուջեի կատարողականը Սահմանադրության կենսագործումն է, այսինքն, որ բյուջեն ծառայել է սոցիալական խնդիրների լուծմանը, ժողովրդավարության ամրապնդմանը, ինքնիշխանության ապահովմանը։ Այնուհետև՝ պատգամավորը նշեց մի շարք խնդիրներ, մասնավորապես, ապրանքների թանկացումը, արտագաղթը, զբաղվածության հետ կապված խնդիրները՝ ընդգծելով, որ […]

Բացառվում է՝ ունենանք որևէ տեղեկատվության արտահոսք, որը կվնասի ՀՀ անվտանգությանը. Վանեցյան

Ազգային ժողովն այսօր քննարկեց Տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների համագործակցության մասին համաձայնագիրը, որը ԱԺ-ին ներկայացրեց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։ Նրա ներկայացմամբ, համաձայնագրի հիմնական նպատակներն են ՀԱՊԿ անդամ պետությունների տեղեկատվական անվտանգության հետագա զարգացումը, տեղեկատվական ոլորտում սպառնալիքներին հակազդման մեխանիզմների կատարելագործումը, ՀԱՊԿ անդամ պետությունների տեղեկատվական տիրույթում ապօրինի գործունեությունների հակազդեցությունը, փոխադարձ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄայիսիՀուլիսի