25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 2019

Կա՛մ վարչապետին սխալ պատկեր են ներկայացնում, կա՛մ նա միտումնավոր է բոլոր դատավորներին սևացնում

Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վարչապետ Փաշինյանի խոսքերն են. «Անցյալ տարի ՀՀ-ում առաջին անգամ դիտարկվել է երևույթ, երբ դատավորների թափուր տեղերի համար հայտարարված թափուր մրցույթների համար քիչ հայտեր են ստացվել: Պատճառն այն է, որ գիտեն կաշառք չպիտի վերցնել, որովհետև մեծ հավանականությամբ կձերբակալվեն, բիզնեսով չպիտի զբաղվեն, որովհետև մեծ հավանականությանբ հակակոռուպցիոն մեխանիզմները կբացահայտեն դա ու […]

Ազգային ժողովն ընդունեց 2018 թ. պետական բյուջեի կատարողականի մասին հաշվետվությունը

Հունիսի 20-ին Ազգային ժողովն ընդունեց  2018 թ. պետական բյուջեի կատարողականի մասին հաշվետվությունը: Փաստաթղթի ընդունման օգտին քվեարկել է 94 պատգամավոր, դեմ` 17: Նշենք, որ անցյալ տարի բյուջեի եկամուտները կազմել են 1 տրլն 365 մլրդ դրամ, իսկ ծախսերը՝ 1 տրիլիոն 527 մլրդ դրամ: Միեւնույն ժամանակ եկամուտների ցուցանիշը կատարվել է 98.3 տոկոսով, իսկ ծախսերը՝ 95 տոկոսով:  

Հունիսի 21-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Հունիսի  21–ին՝  ժամը 12:00-ին,  «Հենարան»  մամուլի ակումբում   կհյուրընկալվի «Օրբելի» կենտրոնի Ադրբեջանական հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը: ԹԵՄԱ՝    հունիսի 20-ին  կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ-ի հանդիպումը. Մնացականյան-Մամեդյարով հանդիպումից հետո արցախյան հակամարտության լուծման հեռանկարները. Արցախի անվտանգությունը:

Հեղափոխության իմաստը հետևյալն է, որ մենք յուրաքանչյուրին ասում ենք, որ դու բացառիկ ու պոտենցիալ տաղանդ ես. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում անդրադարձավ այն քննադատություններին, որ Կառավարության կառուցվածքային փոփոխությունը տևել է 6-7 ամիս։ Նա հաստատեց՝ այդքան է տևել փոփոխությունը, որպեսզի կարողանան իրենց դիրքորոշումը հստակ արտահայտել, հարցը քննարկել, և այլն։ «Կարծում եմ՝ սա Կառավարության այն կառուցվածքն է, որը պետք է աշխատի։ Կան գաղափարներ, որոնք պետք է իրականացվեն, դրանք քննարկելի են։ Ուզում եմ՝ մենք […]

Նիկոլ Փաշինյան վարչապետը շատ դաժանորեն պատժում է Նիկոլ Փաշինյան ընդդիմադիրին, շատ անխնա է պատժում. Ռուբեն Հակոբյան

Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, որևէ կապ չունի հեղափոխության հետ։ Այս մասին «Ադեկվադ» հ/կ-ի նախաձեռնած «Ադեկվադ դիսկուրս» կոնֆերանսի ժամանակ ասաց Գերագույն խորհրդի, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը՝ հավելելով, որ հեղափոխությունը քաղաքագիտական լուրջ հասկացողություն է, ունի որոշակի կոմպոնենտներ։ Տեղեկացնենք, որ «Ադեկվադ» հ/կ-ն նախաձեռնել է «Ադեկվադ դիսկուրս» կոնֆերանսը, որի ընթացքում հրավիրված փորձագետներն ու քաղաքական գործիչները խոսում են Հայաստանում […]

Որոշ դրվագներում լկտիությունն անգամ չափ ու սահման չի ճանաչում. Միհրան Հակոբյան

«Ադեկվադ» հ/կ-ի նախաձեռնած «Ադեկվադ դիսկուրս» կոնֆերանսի ժամանակ, ի թիվս քաղաքական բազմաթիվ իրողությունների՝ անդրադարձ կատարվեց նաև հասարակության մեջ տարվող բաժանարար գծերին, ինչը, ըստ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանի՝ փորձանքի է վերածվել։ Նա ի հակադրություն՝ ներկայացրեց նաև  համաշխարհային փորձը՝ փաստելով, որ այն հասարակություններն են կարողանում հաջողել, որոնք միասնություն են ապահովում։ «Ամենամեծ պրոբլեմը, որ, իրոք, փորձանքի է վերածվել, այն է, […]

Այս պայմաններում ո՞վ կցանկանա լինել դատավոր, ինքներդ ձեզ հարց տվեք, ինքներդ այս պայմաններում կուզե՞ք լինել դատավոր. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում անդրադառնալով Կառավարության որդեգրած բարեփոխումներին և դրանց վերաբերյալ հնչող քննադատություններին, թե դրանք անհրաժեշտ արագությամբ չեն իրականացնում, նկատեց՝ մեկ տպավորություն ունի 1990-ականներից, որի քաղաքական կյանքը, որպես լրագրող, շատ ակտիվ լուսաբանել է։ Այդ ամենից  Փաշինյանի տպավորությունն ու կարծիքն այն է, որ արագ բարեփոխումներ, նշանակում է՝ ձախողված բարեփոխումներ։ «90-ականներին իմ աչքի առաջ է եղել, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄայիսիՀուլիսի