22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 3, 2019

Հնարավոր է ապրիլյան դեպքերի կրկնություն. Քաղաքագետ

1994 թվականի հրադադարի մասին համաձայնագիրը հակահայկական է։ Այն ի սկզբանե եղել է հակահայկական, ուղղված է եղել հայերի շահերի դեմ, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը։ Խոսելով մայիսի 1-3-ը Ադրբեջանում անցկացվող «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք 2019» խորագրով թուրք-ադրբեջանական համատեղ տակտիկական զորավարժությունների մասին՝ բանախոսը նկատեց, որ դրանք, կարծես, դարձել են օրացուցային անհրաժեշտություն: «Մենք տեսնում […]

Երևանում տեղադրվեց «Ջրավաճառ տղայի» արձանը

Այսօր, Երևանի քաղաքապետարանի և ՀՀ Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ, երևանցիների կողմից սիրված «Ջրավաճառ տղան» արձանը տեղադրվեց Երևանի Անգլիական այգում` Պեպոյի արձանի հարևանությամբ: Պեպոյի արձանի հետ այն միասնական անսամբլ է կազմում: Կարելի է ասել, որ արձանը վերադարձվեց իր պատմական տեղը, քանի որ, ըստ պետական արխիվների, արձանն ի սկզբանե տեղադրված է եղել հենց այդ այգում: Տեղեկացնենք նաև, որ […]

Այսօր այլևս Հայաստանում որևէ մեկը որևէ մեկին չի սաստում. Հովհաննես Իգիթյանը՝ Արմեն Աշոտյանին

«Վերջերս մի հայտարարություն էի արել, որը սխալ է հասկացվել առնվազն մի հոգու կողմից: Բայց կարևոր հայտարարությունն է, ես կրկնեմ՝ ինչի մասին է խոսքը, որովհետև չի կարելի, որ այդպիսի հայտարարությունները սխալ հասկացվեն: Արմեն Աշոտյանն իրավունք ունի սխալ հասկանալու, ինքը քաղաքական գործունեությամբ քիչ է զբաղվում»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ, […]

Հայտնի քրեական հեղինակություն «Տույ»-ի վերաբերյալ քրեական գործը կասեցվել է

«Տույ» մականվամբ հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյանի վերաբերյալ քրեական գործը կասեցվել է։ Այս մասին հայտնում է  «Փաստինֆո»-ն՝ հղում անելով Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանին. «Քրեական գործի վարույթը կասեցվել է մարտ ամսին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով»,-փոխանցել է Հարությունյանը։ Քրեական դատավարության  31-րդ հոդվածը սահմանում է […]

ՊԵԿ-ը դրդում է ապօրինությունների ու գալիս բռնում է. Ավտոներկրողների միության նախագահ

Վերջին շրջանում ավտոմեքենաների գները բավականին բարձրացել են: Ըստ մասնագետների` հիմնականում թանկ վաճառվում են այն ավտոմեքենաները, որոնք արտահանվում են: Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանի խոսքով` թանկանում են այն ավտոմեքենաները, որոնք արտահանվում են ՀՀ-ից. «Օրինակ` ճապոնական որոշ մոդելներ կան, տղաները Էմիրաթներում գնում էին 2000 դոլարով, հիմա 4 հազար դոլարով են ձեռք բերում: 7 տեղանոց մեքենաները երկու անգամ […]

Գարեգին Բ-ն կառավարությունում էր

Մայիսի 3-ին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով աշխատանքային խմբի առաջին հանդիպումը: Անդրանիկ նիստը նախագահեցին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նիստի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքն ուղղեց աշխատանքային խմբի անդամներին և ներկաներին: Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ. ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ […]

Փաշինյա՛ն ջան, էլ չի անցնում, պրծավ, վե՛րջ

Բա թե՝ քաղաքացու օր, Ներկայիս իշխանությունները քաղաքացու օրվա հետ կապված 124.000.000 դրամը բաշխել են մարզերին, իսկ մարզերում, մեկ անձից գնում կատարելով, բոլոր գործերը վստահել յուրայիններին: Թավշյա հեղափոխականներն այսքան տարի բյուջեի ցանկացած լումայի հետևից գնացել են հետաքննություններ արել, սակայն այսօր պարզ դարձավ, որ իրենց ընկերներն են շահում, ու, բնականաբար, «ատկատ կոչվածը» շարունակում է ապրել ու զարգանալ: […]

Եթե այսպես եք զբաղվելու Հայաստանի արտաքին քաղաքականությամբ և խորհրդարանական դիվանագիտությամբ, ավելի լավ է չզբաղվեք

Քիչ առաջ տեսա ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանի արձագանքը իմ քննադատությանը: Քաղաքական մոռացությունից Նիկոլ Փաշինյանի շնորհիվ ԱԺ-ում հայտնված գործիչը, որի առավելագույն քաղաքական երազանքը 2 տարի առաջ եղել է իմ ղեկավարած հանձնաժողովին կից գործող Վերլուծական խորհրդում հայտնվելը (ստացել եմ համապատասխան խնդրանք, որը բավարարել եմ), ինձ մեղադրում է քաղաքականությամբ քիչ […]

Զորավարժությունը Ադրբեջանի և Թուրքիայի պատասխանն են Նիկոլ Փաշինյանի խաղաղության կոչին

Ադրբեջանի տարածքում մեկնարկած թուրք-ադրբեջանական համատեղ «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2019» կոչվող զորավարժությունները Իլհամ Ալիևի պատասխանն են ՀՀ վարչապետի խաղաղության կոչին: Այսօր հրավիրված ասուլիսին նման տեսակետ հայտնեց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ մենք Ադրբեջանին առաջարկում ենք խաղաղության, այլ ոչ թե պատերազմի օրակարգ։ «Զորավարժություններն այդ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԱպրիլիՀունիսի