02 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Փաշինյա՛ն ջան, էլ չի անցնում, պրծավ, վե՛րջ

Բա թե՝ քաղաքացու օր,
Ներկայիս իշխանությունները քաղաքացու օրվա հետ կապված 124.000.000 դրամը բաշխել են մարզերին, իսկ մարզերում, մեկ անձից գնում կատարելով, բոլոր գործերը վստահել յուրայիններին: Թավշյա հեղափոխականներն այսքան տարի բյուջեի ցանկացած լումայի հետևից գնացել են հետաքննություններ արել, սակայն այսօր պարզ դարձավ, որ իրենց ընկերներն են շահում, ու, բնականաբար, «ատկատ կոչվածը» շարունակում է ապրել ու զարգանալ:

Փաշինյանը և իր թիմակիցները շարունակ սեփական ապաշնորհ քաղաքականությունը կապում են նախկինների հետ, ու ասում է՝ հա, առաջ էլ էին ուտում, ուղղակի չէինք իմանում: Հիմա ասեմ, Փաշինյա՛ն ջան, էլ չի անցնում, պրծավ, վե՛րջ. սրանից հետո, եթե ևս մեկ անգամ ասես՝ նախկին կոռումպացվածները կամ նախկին թալանչիները և նմանատիպ այլ արտահայտություններ, ապա իմ աչքերում կդառնաս լրիվ փուչիկ, ով ընդամենը սեփական մեղքերը բարդում է ուրիշների վրա, լսի՛ր, եթե թալանչի կա, թող բռնեն դատեն պատժեն և այլն, ու քո թիմի թալանչիներին էլ հետը, որ մսխեցին 124.000.000 դրամը:

«Այլընտրանք» հասարակական կազմակերպության համահիմնադիր, քաղակտիվիստ Նարեկ Մանթաշյանն է կիսվել մտահոգությամբ: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ