05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Այսօր այլևս Հայաստանում որևէ մեկը որևէ մեկին չի սաստում. Հովհաննես Իգիթյանը՝ Արմեն Աշոտյանին

«Վերջերս մի հայտարարություն էի արել, որը սխալ է հասկացվել առնվազն մի հոգու կողմից: Բայց կարևոր հայտարարությունն է, ես կրկնեմ՝ ինչի մասին է խոսքը, որովհետև չի կարելի, որ այդպիսի հայտարարությունները սխալ հասկացվեն: Արմեն Աշոտյանն իրավունք ունի սխալ հասկանալու, ինքը քաղաքական գործունեությամբ քիչ է զբաղվում»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը՝ անդրադառնալով Արմեն Աշոտյանի գրառմանը:

Ըստ նրա՝ ինքը հայտարարել էր, որ այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, Ադրբեջանը չի կատարում, այդ թվում՝ ատելության խոսքից և ռազմատենչ հայտարարություններից զերծ մնալ, հումանիտար միջոցառումներ իրականացնել:

Նա նշեց, որ Ադրբեջանը ոչ միայն զերծ չմնաց, այլև 40 րոպե կրակի տակ պահեց Երևան-Թբիլիսի ճանապարհը:

Գ.Իգիթյանի կարծիքով՝ այն մոնիտորինգը, որ այսօր իրականացվում է Արցախ-Ադրբեջան շփման գծում, պետք է ունենալ նաև Հայաստան-Ադրբեջան սահմանին, որովհետև պետք է միջազգային փաստեր ունենալ Ադրբեջանի խախտումների մասին, երկրորդ՝ այն հայտարարությունները, որ անում է Ադրբեջանի նախագահը ՄԽ շրջանակներում, ստացվում է, որ բավարար չեն այդ պարտավորությունները կատարելու համար.

«Ես չեմ բացառում, որ լինի որևէ այլ ավելի ուժեղ պարտավորություն ՄԽ շրջանակներում Ադրբեջանի հանդեպ, որ ինքը չանի այդպիսի գործողություններ, որովհետև եթե Ադրբեջանը շարունակի այս պահվածքը, ապա անհնար կլինեն այն բանակցությունները, որոնք մենք ընդհանուր ուժերով փորձում ենք պատրաստել»:

«Սա է եղել հիմքը, որ, չգիտեմ ինչու, Արմեն Աշոտյանը դիմեց Արտգործնախարարությանը և ԱԺ ղեկավարությանը, որ ինձ սաստեն: Այսօր այլևս Հայաստանում որևէ մեկը որևէ մեկին չի սաստում: Ժողովուրդն է սաստում որևէ քաղաքական ուժին՝ տալով այս կամ այն ձայնը: Եվ եթե այդ ձայները չեն հերիքում ԱԺ մտնելու համար, դա այն հիմնական ժողովրդի, այսպես ասած, գնահատականն է, և ես այսօր գտնում եմ, որ ժողովուրդն է սաստել ՀՀԿ-ին, որ նրանք այսօր գտնվում են լուսանցքում»,- հավելեց Հ.Իգիթյանը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ