29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Զորավարժությունը Ադրբեջանի և Թուրքիայի պատասխանն են Նիկոլ Փաշինյանի խաղաղության կոչին

Ադրբեջանի տարածքում մեկնարկած թուրք-ադրբեջանական համատեղ «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2019» կոչվող զորավարժությունները Իլհամ Ալիևի պատասխանն են ՀՀ վարչապետի խաղաղության կոչին: Այսօր հրավիրված ասուլիսին նման տեսակետ հայտնեց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ մենք Ադրբեջանին առաջարկում ենք խաղաղության, այլ ոչ թե պատերազմի օրակարգ։

«Զորավարժություններն այդ հողի վրա են: ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահների կողմից կոչ էին անում, որ ժողովուրդներին պետք է պատրաստել խաղաղության, և մենք տեսնում ենք, թե ինչպես են իրենց ժողովրդին պատրաստում խաղաղությանը։ Դա աներկբա պատասխանն է Ադրբեջանի, որ ինքը խաղաղությունը տեսնում է միայն ու միայն այս մոդելի մեջ, որ մինչև վերջ ՀՀ-ի, Արցախի նահանջողականություն լինի»,-ասաց նա։

Ըստ Ալավերդյանի՝ սա պետք է լինի ազդակ մեր իշխանություններին: 

Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ Հայաստանի վերնախավի կողմից Նախիջևանի թեման փակված է. այդ հարցով ՀՀ-ն ոչ քաղաքական, ոչ իրավական մակարդակով ազդակ չի ուղարկում. «Հանկարծ եթե արծարծենք, կարող է վատ արձագանք լինի ՌԴ-ի կամ Թուրքիայի կողմից»։

Նա համոզմունք հայտնեց, որ Թուրքիան դիտարկում է Նախիջևանը որպես իր համար պահուստային ինչ-որ տարածք. «Այնպես որ այս զորավարժությունները Ադրբեջանին և Թուրքիային հատուկ ամենաամբարտավան ազդակն են ՀՀ-ի համար»։

Լարիսա Ալավերդյանը նաև համոզմունք հայտնեց, որ եթե այդ խնդրով դիվանագիտական մակարդակով չկա արձագանք, ապա անվտանգության և պաշտպանության մարմինների կողմից համահունչ հաշվարկներ են արվում։ 

Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը նշեց, որ զորավարժությունները այդ երկրների համար դարձել են օրացույցային անհրաժեշտ մաս։

«Հիմա ևս մեկ անգամ տեսնում ենք իբրև թուրք-ադրբեջանական են, բայց կողքը կանգնած է Իսրայելը»,-ասաց նա։

Ըստ քաղաքագետի՝ դրան զուգահեռ մեր իշխանությունները համաձայն են եղել, որ Գյումրիում Իսրայելն ունենա լոգիստիկական բազա, որի հետևանքների մասին չեն էլ գիտակցում։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ