22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 13, 2019

Մսով պերաշկու մասին անեկդոտը հիշեք, պարոն վարչապետ, որը ժամանակին պատմում էիք, նայեք՝ այդ իրավիճակում չհայտնվեք

«Պարոն վարչապետ, «Իմ քայլի» հարգելի գործընկերներ, ես ուզում եմ՝ ճիշտ հասկանանք իրար։ Մենք չենք ուզում, որ դուք ձախողվեք,-Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ այսօր ունեցած իր ելույթում ասաց ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը և շարունակեց,-մենք ուզում ենք իրական փոփոխություններ, մենք ուզում ենք, որ դուք կարողանաք իներցիան հաղթահարել, և երկիրը ռեալ առաջ գնա, ուզում ենք […]

Կարող է լինել նաև այլընտրանքային զարգացում. Ջանջուղազյանը՝ կառավարության ծրագրի մասին /տեսանյութ/

Կառավարության ծրագրի համար պատասխանատու է կառավարությունը: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Ըստ նրա՝ քննարկումները ԱԺ-ում շարունակվում են և չի բացառվում որևէ զարգացում: Նա տրամաբանական համարեց, որ ընդդիմությունը կարող է դեմ քվեարկել կառավարության ներկայացրած ծրագրին. «Պետք է շատ ըմբռնումով վերաբերել նրան, որ կարող է լինել նաև այլընտրանքային զարգացում»:

Երբ խոսում եք 70% ձայն հավաքելուց, հիշեք՝ 1991թ. Տեր-Պետրոսյանը 83% ձայն ուներ, բայց ժողովուրդը հետո հիասթափվեց

Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ այսօր ունեցած իր ելույթում ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը նախ նշեց, որ ավելի առարկայական ու կետային ելույթ էր պատրաստել, բայց վարչապետի ելույթից հետո ստիպված եղավ կոնցեպտուալ փոփոխություններ կատարել իր ելույթի մեջ՝ նշելով՝ վարչապետն իր Կառավարության ծրագիրը ներկայացրեց շատ էմոցիոնալ, քաղաքական, գրեթե իր հանրահավաքային ելույթների պես, բայց այդ ելույթի […]

Կառավարության ծրագրում գրեիք՝ դուխով, ապրեք, վերջը լավ ա լինելու, դուք պրոբլեմ չունեք

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր ելույթն սկսելիս ԱԺ դահլիճում նստած Նիկոլ Փաշինյանին խնդրեց հնչող քննադատությունները չընդունել մեղադրանք իր հասցեին:   Նա մաս-մաս անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթում հնչած թեզերին: Մասնավորապես, անդրադառնալով Փաշինյանի այն արտահայտությանը, թե տնտեսական հեղափոխություն պետք է անի քաղաքացին, հայտարարեց. «Քաղաքացին իր հեղափոխությունն արել է: Է՞լ ինչ անի, տնտեսական […]

Եթե մեր առաջարկները չընդունվեն, մեզ այլ բան չի մնում. Միքայել Մելքումյանը՝ կառավարության ծրագրին դեմ քվեարկելու մասին

ԲՀԿ-ն դեմ կքվարկի կառավարության ծրագրին, եթե ծրագրի մասով իրենց ներկայացված առաջարկությունները չընդունվեն: «Եթե մեր առաջարկները չընդունվեն, մեզ այլ բան չի մնում», – ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նա ընդգծեց, որ ծրագրում պետք է երեք հիմնական կոմպոնենտ տեսանելի լինի՝ ռիսկերն ու ծրագրի կատարման երաշխիքները, ժամանակացույցով ժամկետներն ու ծրագրի իրականացման մեխանիզմները: «Ծրագիրը պետք […]

Ճիշտ չէ՞ր լինի Ռոբի ջեբը պլան գցեին

ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանական խումբը տեղեկացնում է, որ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված նոր մեղադրանքն առնչվում է քաղաքացի Սիլվա Համբարձումյանի կողմից կատարված՝ ենթադրյալ կաշառք տալու հայտարարությանը: Սիլվա Համբարձումյանը նոր իշխանությունների ձեռքին կարծես գործիք է դարձել, ցուցմունքներ է տալիս այն գործիչների դեմ, ովքեր թավշյա կառավարիչների ճաշակով չեն:  «Էդ Սիլվայի ավելի ճիշտ չէ՞ր լինի Ռոբի ջեբը պլան գցեին»,-հարցնում է քաղաքագետ […]

Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները փակել են Երևան-Թբիլիսի երկաթգիծը

Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները փակել են Երևան-Թբիլիսի երկաթգիծը: Գործարանի աշխատակիցները փետրվարի 8-ին նամակ էին գրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Զուգահեռ կազմակերպել էին ստորագրահավաք, որը նամակին կից ուղարկվել էր Կառավարություն: Ստորագրահավաքին մասնակցել էր 5839 մարդ՝ աշխատակիցներ և հարակից համայնքների բնակիչներ: Նամակում նշված էր, որ գործարանի աշխատանքի ընդհատումը բոլորին ծանր հարված է հասցրել, մեծ մասն ունեն վարկեր […]

Վաշինգտոնի կոշտ հակադարձումը Փաշինյանին

Մինչ խորհրդարանում քննարկվում է կառավարության ծրագիրը խորհրդարանից դուրս տեղի են ունենում խիստ մտահոգիչ ու վտանգավոր զարգացումներ։ Այն, որ Հայաստանի կողմից Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկելու քայլը վատ վերաբերմունքի էր արժանանալու Արևմուտքի կողմից, հասկանալի էր ի սկզբանե։ Այդ զորախումբը Սիրիա ուղարկելը միայն մի մոտիվացիա ուներ Հայաստանի իշխանության համար՝ սպասարկել Ռուսաստանի շահը ու դուր գալ Վլադիմիր Պուտինին: Փորձագետներն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728   
ՀունվարիՄարտի