24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Վաշինգտոնի կոշտ հակադարձումը Փաշինյանին

Մինչ խորհրդարանում քննարկվում է կառավարության ծրագիրը խորհրդարանից դուրս տեղի են ունենում խիստ մտահոգիչ ու վտանգավոր զարգացումներ։

Այն, որ Հայաստանի կողմից Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկելու քայլը վատ վերաբերմունքի էր արժանանալու Արևմուտքի կողմից, հասկանալի էր ի սկզբանե։ Այդ զորախումբը Սիրիա ուղարկելը միայն մի մոտիվացիա ուներ Հայաստանի իշխանության համար՝ սպասարկել Ռուսաստանի շահը ու դուր գալ Վլադիմիր Պուտինին: Փորձագետներն ու քաղաքական շրջանակներն, իհարկե, ահազանգեցին այս առնչությամբ, ինչին գործադիրից պատասխանեցին ցաքուցրիվ, ոչ հստակ հղումներով :

 Այսօր հայտնի դարձավ Վաշինգտոնիի բավական կոշտ հակադարձումը Երեւանին:  

Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը Aysor.am-ի հարցմանն ի պատասխան տրամադրել է ԱՄՆ Պետքարտուղարության դիրքորոշումը Սիրիա հայ մասնագետների խումբ ուղարկելու վերաբերյալ:

«Մեզ հասկանալի է Սիրիայի մարդասիրական իրավիճակին արձագանքելու այլ պետությունների ցանկությունը, և մենք կիսում ենք Մերձավոր Արևելքում կրոնական փոքրամասնությունների պաշտպանության շուրջ մտահոգությունները», – ասված է Aysor.am-ին տրամադրված պատասխանում:

«Այնուհանդերձ, մենք չենք պաշտպանում Սիրիայի զինված ուժերի հետ ներգրավվածությունը՝ լինի քաղաքացիական անձանց օգնություն ցուցաբերելու նպատակով, թե ռազմական ուղղվածության:

Մենք նաև չենք պաշտպանում Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությունն այս առաքելության նպատակով: Ռուսաստանը գործակցել է Ասադի ռեժիմի հետ՝ կոտորածի ենթարկելով քաղաքացիական անձանց և պատճառ դառնալով մարդասիրական աղետի: Ռուսաստանը շարունակում է գլոբալ հարթակում հանդես գալ Ասադի ռեժիմի և վերջինիս վայրագությունների պաշտպանության դիրքերից», – ասված է ԱՄՆ Պետքարտուղարության պատասխանում:

Հիշեցնենք՝ փետրվարի 8-ին Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը (ընդհանուր՝ 83 անձ) ժամանել է Սիրիայի Արաբական Հանրապետություն (ք.Հալեպ):

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ