22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 4, 2019

Օրհներգը փոխելու օրակարգ խմբակցությունում չկա. Լիլիթ Մակունց

Օրհներգը կամ որեւէ խորհրդանիշ փոխելու օրակարգ  «Իմ քայլը» խմբակցությունում չկա։ Այս մասին այսօր՝ փետրվարի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ Նա շեշտեց՝ խորհրդանիշները փոխելու հարցում չափազանց զգուշավոր պետք է լինել. «Ինչ վերաբերում է իմ կարծիքին, ապա ես ոչ թե ասել եմ, որ կողմ եմ օրհներգը փոխելուն, այլ ես այն կարծիքին եմ, որ […]

Նա, ում բակում տեղակայված է եղել «Իմ քայլը» դաշինքի շտաբը, ընտրվել է դպրոցի տնօրեն

Արարատի մարզի Մրգավետ համայնքի դպրոցում տեղի է ունեցել տնօրենի մրցույթ, որը, կառավարման խորհրդի նախագահ Լուսինե Արշակյանի փոխանցմամբ՝ բազում հարցեր է առաջացրել: «Արարատի մարզի Մրգավետ համայնքի միջնակարգ դպրոցում հունվարի 29-ին տեղի է ունեցել դպրոցի տնօրենի ընտրություն՝ կառավարման խորհրդի 8 անդամների ներկայությամբ, և ամբողջ ընթացակարգը կատարվել է օրենքի տառին համապատասխան, պահպանվել են ԿԳՆ օրենքի բոլոր կետերը, ես […]

Քաշքշոց կառավարության մոտ. փողոցային առեւտրով զբաղվողները սպառնում են Փաշինյանին, հիշում ՀՀԿ-ին /տեսանյութ/

Կառավարության դիմաց դարձյալ բողոքի ակցիայի են դուրս եկել փողոցային առեւտրով զբաղվողները, որոնք նշում են, թե 2 ամիս է իրենց խնդիրը չի լուծվել: Քաղաքացիները բախվեցին ոստիկանների հետ. «… մորս զանգել ահաբեկում են, որ ճամփա չփակի, ասել են՝ Փաշինյանից յան տուր,-վրդովված պատմեց քաղաքացին,-դու ո՞վ ես, որ ասես փողոցը փակենք, թե՝ չէ»: «Մենակ պիտի «Սիթի»-ն աշխատի, ժողովուրդն ո՞վ […]

Չոր հացի ու դեղի փող էլ չեք կամենում, որ աշխատենք. բողոքի ակցիա կառավարության դիմաց /տեսանյութ/

Չոր հացի ու դեղի փող էլ չեք կամենում, որ աշխատենք, կառավարության դիմաց հայտարարեց փողոցային առևտրի արգելքի դեմ բողոքող ցուցարարներից մեկը: «40 տարի Պրոսպեկտի շուկան եմ կանգնել, շուկան վերավաճառեցիք, էսքան ժողովրդին հանեցիք շպրտեցիք դուրս», – ասաց նա: Մեկ այլ ցուցարար էլ բողոքեց, որ ոչ քաղաքապետարանում, ոչ էլ կառավարությունում իրենց ոչ ոք չի ուզում լսել: «Գալիս գնում […]

Նոր հարկային օրենսգիրքը տարակարծությունների առիթ է տվել /տեսանյութ/

Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը խոսելով Հարկային օրենսգրքի նախագծից և սպասվող փոփոխություններից ասաց, որ մարդկանց մոտ հստակ մեկնաբանված չեն այդ փոփոխությունները այդ է պատճառը, որ տարակարծությունների առիթ է տվել. «Նույնիսկ հնարավոր է, որ տեխնիկական վրիպակներ են տեղի ունեցել իրավական ակտում»: Համբարձումյանը փաստեց՝ նոր օրենսգրքով  եկամտային հարկի այս պահին […]

Անհավասար մրցակցության պայմաններում պետք է խաղից դուրս հայտնվենք ոմանց թեթև ձեռքով. բաց նամակ

Բաց նամակով լրատվամիջոցներին են դիմել անձնագրային ծառայությունների գրսենյակների մոտակայքում ծառայություն իրականացնող փոքր բիզնեսի ներկայացուցիչները։ «Հարգելի լրատվամիջոցներ, ձեզ ենք դիմում հարյուրից ավելի անհատ ձեռնարկատերերի անունից, հուսով, որ մեր ձայնը կհասցնեք պատկան մարմիններին, որպեսզի կանխարգելվի մեր դեմ սկսված անօրինական գործունեությունը, որպեսզի չզրկվենք աշխատանքից, որը մեր և մեր հարյուրավոր աշխատակիցների ընտանիքների գոյատևման միակ միջոցն է: Հակառակ պարագայում յուրաքանչյուր […]

Եղանակը կտրուկ կտաքանա

  Հանրապետության տարածքում` Փետրվարի 4-ի ցերեկը, 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան` 3-8 մ/վ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 5-8-ը կբարձրանա 5-6 աստիճանով: Երևան քաղաքում՝ Փետրվարի 4-ի ցերեկը, 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևան քաղաքի փետրվարի 5-ի բազմամյա կլիմայական տվյալներ. Օդի առավելագույն ջերմաստիճան`         14.80C (1981 թ.) • Օդի նվազագույն ջերմաստիճան`  […]

Արդեն հրավիրվե՞լ են ԱԱԾ, թե՞ դրանք ձերոնք են

Իսկ Երևանի կենտրոնում՝ «ոչ պետությանը, ոչ բանակին, ոչ ազգին, ոչ եկեղեցուն…» և նմանատիպ այլ կոչերով, պաստառներով ու պահանջներով ցույց անողներն արդեն հրավիրվե՞լ են ԱԱԾ, թե՞ դրանք ձերոնք են… ու ոչ միայն չեն հրավիրվի ԱԱԾ, այլև՝ տարատեսակ նախարարությունների ու «օրենքի բարձր հովանու ներքո» արդեն պիտի մտնեն դպրոցներ ու իրենց էդ քարոզները դպրոցում անեն… ասենք Հայ եկեղեցու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728   
ՀունվարիՄարտի