27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Նոր հարկային օրենսգիրքը տարակարծությունների առիթ է տվել /տեսանյութ/

Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը խոսելով Հարկային օրենսգրքի նախագծից և սպասվող փոփոխություններից ասաց, որ մարդկանց մոտ հստակ մեկնաբանված չեն այդ փոփոխությունները այդ է պատճառը, որ տարակարծությունների առիթ է տվել. «Նույնիսկ հնարավոր է, որ տեխնիկական վրիպակներ են տեղի ունեցել իրավական ակտում»:

Համբարձումյանը փաստեց՝ նոր օրենսգրքով  եկամտային հարկի այս պահին գործող դրույքաչափերը իջնում են և համահարթեցվում: Մյուս փոփոխությունն այն է, որ  շրջանառության հարկով աշխատելու առավելագույն շեմը, որը սահմանված է այս պահի դրությամբ 58,35%  բարձրացվում է 115% . «Հանրային դժգոհություններ կան ատամնաբույժների և ատամնատեխնիկների գործունեության հետ կապված, որ անհավասար դաշտ է ստեղծվում արտոնագրային հարկի չափի մեծության պատճառով, բայց հունլիսի 1-ից նրանց թույլատրվում է աշխատել սովորական հարկման համակարգով«:

Համբարձումյանը բարելավող դրույթ համարեց այն, որ նախկինում աբցիզային հարկով հարկվող ապրանքներ ներմուծողները և արտադրողները նախկինում չէին կարող շրջանառության հարկով աշխատել, հիմա նոր օրենսգրքով դա ևս թույլատրվում է.«Այստեղ շահում են ՀՀ-ում փոքր գինեգործները»:

«Հոջորդը ԱԱՀ-ի փոփոխությունն է: Եթե նախկինում ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարը հետ էր տալիս 6 ամսում, հիմա արդեն փոխհատուցում են 3 ամսից: Շահութահարկի դրույքաչափը եկամտահարկի հետ կապված իջնում է 18%»:

Կառվարության ներկայաուցիչն ընդգծեց, որ իրականացվել են ճանապարհային հարկի դրույքաչափի իջեցումներ:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ