24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2018

Հեռուստացույց նայելը կրճատում է մարդու կյանքը

Ավստրալիացի գիտնականների կողմից անցկացրած ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ հեռուստացույց նայելը կրճատում է կյանքի տևողությունը: Այս մասին հայտնում է Вести-ն: Քվինսլենդի համալսարանի հետազոտողները պնդում են, որ իրենց հաջողվել է ոչ միայն ապացուցել հեռուստացույցի վնասակարությունը, այլ նույնիսկ հաշվարկել դրա չափերը: British Journal of Sports Medicine-ում տպագրվել է գիտնականների զեկույցը, որտեղ ասվում է, որ 25 տարեկանից բարձր […]

ԵՊՀ-ն դատի կտա Դավիթ Սանասարյանին

Երևանի պետական համալսարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողության ծառայության պետի՝ 2018թ. հուլիսի 30-ի թիվ 011 հանձնարարականի համաձայն ստեղծված հանձնաժողովը, Երևանի պետական համալսարանում իրականացնում է ստուգումներ: Ծառայության պետի որոշմամբ, ստուգումների իրականացման ժամկետը երկարաձգվել է մինչև 2018թ. նոյեմբերի 30-ը, իսկ հանձնաժողովի անդամների թիվը 6-ից հասցվել է 17-ի: Մինչ օրս Երևանի պետական համալսարանի […]

Շները մարդու մոտ հայտնաբերում են թոքի ուռուցքը

Գերմանական Schillerhöhe հիվանդանոցի մասնագետները հաստատել են, որ շները կարող են հոտոտել թոքի ուռուցքը: Այս մասին տեղեկացնում է BBC-ն: Առաջին անգամ շների կողմից ուռուցքներ հայտնաբերելու հատկության մասին հայտնի էր դարձել 1989թ.: Մինչ այժմ ապացուցվել էր, որ շները կարող են հոտոտել մաշկի, կրծքի և մի շարք այլ ուռուցքներ: Այժմ ապացուցվել է, որ շները կարող են հայտնաբերել նաև […]

Չենք կարող երկու տիրոջ ծառայել

Պրն. Փաշինյան, միասեռականների գոյությունը չենք մերժում, բայց այդ ապրելակերպը թող չփաթաթեն մեր վզին  Հարգելի պարոն վարչապետ Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան, Ձեր խոսքից հասկացա, որ հավանաբար իսկապես չգիտեք` ինչպես վարվել միասեռականների հարցում: Երեկ խորհրդարանում բարձրացրիք ԼԳԲՏ ների հարցը, ասացիք, որ չգիտեք այս հարցին ինչպես մոտենալ և շեշետեցիք, որ Ձեզ համար ընտանիքի հայկական մոդելը բարձրագույն արժեք է: Մեզ […]

Պաշտոնական Բաքուն կոչ է հղել Փաշինյանին

Ադրբեջանի ԱԳՆ Էլմար Մամեդյարովը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին կոչ է արել «ծանոթանալ ԵԱՀԿ ՄԽ մանդատի հետ»։ Այս մասին հայտնում է «Интерфакс-Азербайджан»-ը: Բաքվին դուր չեն եկել Նիկոլ Փաշինյանի՝ հոկտեմբերի 24-ի հայտարարություններն այն մասին, որ ԼՂ հիմնախնդրի շուրջ բանակցություններում անհրաժեշտ է ներգրավել նաև Արցախը: «Նախ և առաջ, կան փաստաթղթեր: Անհրաժեշտ է ծանոթանալ ԵԱՀԿ ՄԽ մանդատի հետ: […]

Ձերբակալվել է թմրաբիզնեսով զբաղվող հայկական հանցախումբ

Վարշավայում ձերբակալված հայերի մոտ հայտնաբերվել է 750 գրամ կոկային։ Հայաստանի ոստիկանությունը մանրամասն տեղեկություններ է հրապարակել նրանց անօրինական բիզնեսի վերաբերյալ։ Կոկային ձեռք բերմամբ ու վաճառքով զբաղվող 44-ամյա Գարիկ Հարությունյանը, ՀՀ Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն, կոկային է ներկրում Հայաստան Իսպանիայից։ Այդ նպատակով նա ստեղծել է հանցավոր խումբ՝ դրանում ներգրավելով 23-ամյա Իշխան Դավթյանին և 35-ամյա Արմեն Աղաջանյանին։ Այս […]

Հայտնաբերվել է ձիու մսի խմբաքանակ

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները հերթական շրջայցն են կատարել Խորենացի փողոցի (Գումի հարևանությամբ) մսի վաճառքի կետերում: Շրջայցի արդյունքում մսի վաճառքի մի քանի կետերի սառնարան-պահեստներում հայտնաբերվել է ձիու մսի խմբաքանակ, որոշ խանութներում չեն պահվել նաև սանիտարահիգենիկ նորմերին ներկայացվող պահանջները: Այս պահին ՍԱՏՄ աշխատակիցները շարունակում են վերահսոկղական գործողությունները: Արդյունքների մասին ծառայությունը կտեղեկացնի լրացուցիչ:

Ի՞նչ են սովորաբար գողանում հյուրանոցներից

Ի՞նչ իրեր են սովորաբար կորչում հյուրանոցներում: Բոլորը կպատասխանեն՝ խալաթներ, կախիչներ, մոմեր: Պարզվում է՝ շատ այլ օրիգինալ գողություններ էլ են լինում, հատկապես՝ բարձրակարգ հյուրանոցներից: Ամենաանսովոր գողություններից մեկը տեղի է ունեցել Victoria-Jungfrau Grand Hotel and Spa-ում 2005 թ., երբ համարից կորել է 83.5 կգ-անոց քար: Հանցագործներին չէր խանգարել այն հանգամանքը, որ քարը շղթայով ամրացված է եղել, ինչպես […]

Չմնա վարչապետի քմահաճությանը

«Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծին կառավարությունն այսօր բացասական եզրակացություն տվեց: Շարունակում եմ պնդել, որ Ամենայն հայոց կաթողիկոսի անվտանգության ապահովումը պետք է լինի պետական հոգածության առարկա և երաշխավորվի օրենքով: Եվ խոսքը ոչ թե Վեհափառին պետական բարձրաստիճան պաշտոնյայի կարգավիճակ տալու մասին է, այլ պետական պաշտպանության ենթակա անձի կարգավիճակ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՍեպտեմբերիՆոյեմբերի