24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Չենք կարող երկու տիրոջ ծառայել

Պրն. Փաշինյան, միասեռականների գոյությունը չենք մերժում, բայց այդ ապրելակերպը թող չփաթաթեն մեր վզին 

Հարգելի պարոն վարչապետ Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան, Ձեր խոսքից հասկացա, որ հավանաբար իսկապես չգիտեք` ինչպես վարվել միասեռականների հարցում: Երեկ խորհրդարանում բարձրացրիք ԼԳԲՏ ների հարցը, ասացիք, որ չգիտեք այս հարցին ինչպես մոտենալ և շեշետեցիք, որ Ձեզ համար ընտանիքի հայկական մոդելը բարձրագույն արժեք է:

Մեզ համար դա իրոք կարեւոր եւ գնահատելի է, բայց ինձ թվում է, որ ձեր զբաղվածությանը զուգահեռ, Ձեր պաշտոնի համար նաև անհրաժեշտ է մի իսկական հոգևոր խորհրդական, որ ի վիճակի է խորհուրդներ տալ ու հիշեցնել Աստուծո խոսքն այս և մյուս բաների մասին: Ինձ թվում է, որ այն եկեղեցականներն ու հոգևոր մարդիկ, ովքեր շփվում են Ձեզ և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ առիթը պիտի բաց չթողնեն այս բաների մասին հիշեցնելև Աստուծո Խոսքը ցույց տալ: Դրանից հետո արդեն պաշտոնյայի խճին կմնա, թէ ինչպիսի որոշում կայացնի: Արդյունքում ազգովի չենք սխալվի ու փորձությունների մեջ չենք ընկնի:

Հարգելի պարոն վարչապետ, մենք` Քրիստոնյաներս ՉԵՆՔ ՄԵՐԺՈՒՄ միասեռական մարդկանց գոյությունը: Խնդիրն այլ է:

Այս մարդիկ ապրում են մեզ հետ, որոնց հետ մենք կիսում ենք այս կյանքը. Նրանք (ԼԳԲՏները), դրդված լինելով արտասահմանում գործող նմանատիպ խմբերով և իրենց խղճի շփոթումով, պնդում են, որ հոմոսեքսուալ հարաբերությունը բնական վարքագիծ է, ուստի իրենց ընտրությունը պետք է ստանա իրավական կարգավիճակ, ընդունվի հասարակության կողմից ու իրենք կարողանան քարոզել ու ընդյլանել դա:

Սրա համար նրանք կազմակերպում են ֆորումներ ու «հոմոսեքսուալ հպարտություն» կոչվող շքերթներ:

Դուք ասում եք, որ դուք Քրիստոնյա եք: Ուրեմն, ինչպես բոլոր քրիստոնյաների, այնպես էլ Ձեզ համար Աստծո Խոսքն ամենահեղինակավորն է մնում, եւ գաղտնիք չէ, որ հոմոսեքսուալ վարքը հակադրվում ու հանդիմանվում է Աստուծո Խոսքով:

Տեր Հիսուս հիշեցնում է, որ Աստված «սկզբից մարդկանց արու եւ էգ ստեղծեց» (Մթ. 19:4) եւ օրհնեց ամուսնության խորհրդի օրինական միավորումը (Եփես. 5:32):

Միեւնույն ժամանակ, Աստծո խոսքը դատապարտում է համասեռամոլությունը եւ նախազգուշացնում իր հետևորդներին դրա ծանր հետեւանքների մասին. «մի՛ խաբուէք. ո՛չ պոռնիկներ, ո՛չ կռապաշտներ, ո՛չ շնացողներ, ո՛չ իգացողներ, ո՛չ արուամոլներ, ո՛չ գողեր, ո՛չ ագահներ, ո՛չ հարբեցողներ, ո՛չ բամբասողներ, ո՛չ էլ հափշտակողներ Աստծու արքայութիւնը չպիտի ժառանգեն» (Ա.Կր 6:9,10): Պատկերացնու՞մ եք, եթե գողերն ու պոռնիկները, հափշտակողներն ու հարբեցողները նույնպես ելնեն, քարոզեն, ընդլայնեն իրենց գործունեությունն ու իրավունքներ պահանջեն: Ահա սա է պատճառը, որ միասեռական հարաբերությունները նաեւ բարոյական շեղումներ են եւ տանում են մարդկային անձի անպարկեշտություն եւ պղծության (Հռոմ. 1: 24-28):

Ե՛վ Քրիստոսի Եկեղեցին, ե՛ւ գիտությունը միասեռականությունը համարում են որպես մարդկային անձի անկում եւ հիվանդություն, այլ ոչ թե բնական կյանքի ուղի կամ ընտրություն: Ահա թե ինչու եկեղեցին խորհուրդ է տալիս պատշաճ թերապիա, և ընդդիմանում է միասեռականության ինստիտուցիոնալ աջակցությանն ու ընդունմանը:

Համասեռամոլության ողբերգական հետևանքներն այս անբնական ապրելակերպի ամենաուժեղ փաստարկներից են: Ահա մի քանիսը՝ բարոյականության անկում, մանկապղծության աճ ու տարածում, ՁԻԱՀ-ի տարածում ու զոհեր, ամուսնալուծություն, անառակություն, ընտանեկան բաժանումներ, երեխաների անբնական որդեգրումներ, էլ ո՞րն ասեմ:

Քրիստոնեական եկեղեցին կարեկցում է այս մարդկանց ու նրանց դիտում որպես քույրեր ու եղբայրներ՝ ստեղծված Աստուծո պատկերով, բայց եկեղեցին նույնպես դատապարտում է նրանց գործողությունները, քանի որ դրանք հակադրվում են Աստուծո Խոսքին:

Մենք` քրիստոնյաներս, սիրում ենք մարդկանց, բայց չենք սիրում ու չենք կարող ընդունել մեղքը, որը հակառակ է Աստուծո Խոսքին: Հակառակ դեպքում մենք պետք է մոռանանք մեր քրիստոնեական կոչման մասին, ուրանանք Քրիստոսին ու ապրենք մեր մարմնի ցանկություններով կամ օտարներին տուրք տալով:

Մենք` քրիստոնյաներս, սիրում ենք ու պատրաստ ենք օգնել բոլոր մարդկանց, քանի դեռ նրանք ցանկանում են այդ օգնությունը: Մենք պատրաստ ենք իրենց հետ միասին աղոթել իրենց վերականգման համար, որպեսզի իրենք հասկանան իրենց անկումը ու փնտրեն Աստուծո օգնությունն ու ողորմությունը, ինչպես դա անում ենք մենք մեր մեղքերի համար:

Քրիստոս ասաց, որ մենք չենք կարող երկու տիրոջ ծառայել (Մթ. 6:24). կամ մեկին կսիրենք ու մյուսին կատենք, կամ հակառակը: Ամեն ինչ այս կյանքում հավասար չէ: Լույսը խավարին հավասար չէ, ջուրը կրակին հավասար չէ: Մենք չենք կարող տրվել աշխարհում գործող այն ուժերին, որոնք ամեն ինչ փորձում են դնել հավասարության նժարին:

Մենք` քրիստոնյաներս, հասկանում ենք, որ մեր շուրջը կան հազար ու մի տեսակի մեղքերով ու կրքերով ապրող մարդիկ: Ես ինքս բազում մեղքեր ու կրքեր ունեմ, որոնք Քրիստոսով ուզում եմ հաղթահարել:

Արմեն Հարեյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ