19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Շները մարդու մոտ հայտնաբերում են թոքի ուռուցքը

Գերմանական Schillerhöhe հիվանդանոցի մասնագետները հաստատել են, որ շները կարող են հոտոտել թոքի ուռուցքը: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Առաջին անգամ շների կողմից ուռուցքներ հայտնաբերելու հատկության մասին հայտնի էր դարձել 1989թ.: Մինչ այժմ ապացուցվել էր, որ շները կարող են հոտոտել մաշկի, կրծքի և մի շարք այլ ուռուցքներ:

Այժմ ապացուցվել է, որ շները կարող են հայտնաբերել նաև թոքի ուռուցքները: Գիտնականները հանգել են այս եզրակացությանը իրենց հետազոտությունների արդյունքում, որին մասնակցել են 4 շներ, թոքի ուռուցք ունեցող 60, շնչառական համակարգի հետ այլ խնդիրներ ունեցող 50 հիվանդ և 115 առողջ կամավորներ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ