10 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

Հեռուստացույց նայելը կրճատում է մարդու կյանքը

Ավստրալիացի գիտնականների կողմից անցկացրած ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ հեռուստացույց նայելը կրճատում է կյանքի տևողությունը: Այս մասին հայտնում է Вести-ն:

Քվինսլենդի համալսարանի հետազոտողները պնդում են, որ իրենց հաջողվել է ոչ միայն ապացուցել հեռուստացույցի վնասակարությունը, այլ նույնիսկ հաշվարկել դրա չափերը:

British Journal of Sports Medicine-ում տպագրվել է գիտնականների զեկույցը, որտեղ ասվում է, որ 25 տարեկանից բարձր մարդկիկ, 1 ժամ հեռուստացույց նայելով, կրճատում են իրենց կյանքը 22 րոպեով: Արդյունքում, օրական 6 ժամ հեռուստացույց դիտողներն իրենց կյանքը կրճատում են 5 տարով:

Հետազոտություններին մասնակցել է 25 տարեկանից բարձր ավելի քան 11 հազար մարդ:

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ