08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2018

«Իմ քայլը» դաշինքի 5 անդամ հրաժարվել է մանդատից

Երևանի ավագանու արտահերթ նիստում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց, որ «Իմ քայլը» դաշինքի հինգ անդամներ հրաժարվել են ավագանու մանդատից։ Նրա խոսքով՝ ավագանու մանդատից հրաժարվել են Սրբուհի Ղազարյանը, Տրդատ Սարգսյանը, Նիկոլայ Բաղդասարյանը, Վահագն Հովակիմյանն ու Վիկտոր Մնացականյանը։ Երևանի քաղաքապետը տեղեկացրեց, որ ավագանու մանդատից հրաժարված «Իմ քայլը» դաշինիքի ներկայացուցիչներին կփոխարինեն Արմեն Գալաջյանը, Արփենիկ Մարությանը, Վահե Գևորգյանը, Գրիգոր […]

«Լույս» դաշինքը դեմ կքվեարկի փոխքաղաքապետերի նշանակմանը

Մեկնարկել է Երևանի ավագանու արտահերթ նիստը։ Այն հրավիրվել է՝ քննարկելու Երևանի քաղաքապետի տեղակալներ նշանակելու, ինչպես նաև օգնական, խորհրդական և մամուլի քարտուղար նշանակելու հարցը։ Երևանի ավագանու «Լույս» դաշինքի ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտարարեց, որ իրենք դեմ են քվեարկելու այս օրակարգերին։ «Այսպիսի ճոխություն Երևանում չի կարելի թույլ տալ։ Ժամանակին եղել է նման ճոխություն, բայց հիմա կարո՞ղ ենք փոխել», […]

Ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 29-ի ցերեկը, 30-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 1-ին, 3-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, 2-ին առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ: Քամին՝ հյուսիս-արևելյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 1-2-ի ցերեկը կնվազի 5-6 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 6-8 աստիճանով: Երևան քաղաքում` Հոկտեմբերի 29-ի ցերեկը, 30-31-ը, նոյեմբերի 1-3-ը սպասվում է […]

Կան մարդիկ, ովքեր սաբոտաժ են անում. Ալեն Սիմոնյանը՝ ԸՕ նախագծի տապալման մասին

ԸՕ բարեփոխումներն արվում էր քաղաքական դաշտն առողջացնելու համար, մեկնաբանությունները թողնում եմ ՀՀ քաղաքացիներին։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ԸՕ–ի բարեփոխումների փաթեթը չընդունվելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «ԵԼՔ» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը՝ նշելով, որ անիմաստ է համարում փաթեթը նորից բերել քվերակության։ «Կարծում եմ ժամանակային առումով կարող է խնդիր առաջանալ, սակայն դեռ չենք քննարկել, չենք […]

Այստեղ չենք, որ սպասարկենք Նիկոլ Փաշինյանի միահեծան քաղաքականությունը. Աշոտյան /տեսանյութ/

Ընտրական օրենսգրքի վերաբերյալ քվեարկությամբ Ազգային ժողովն ապացուցեց, որ Կառավարության պատանդը չէ, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը։ «Խորհրդարանը տվեց իր քաղաքական գնահատականը և ապացուցեց, որ ինքը կառավարության պատանդը չէ։ Ազգային ժողովի վրա Կառավարության ներազդելու փորձը ձախողվեց։ Կասեցվեց նաև Հայաստանում հակաժողովրդավարական գործընթացների նախադեպ դնելու մշակույթը», – բնորոշելով քվեարկության արդյունքներն ՝ ասաց […]

Եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է այսքան վատ

«Քանի որ պարոն վարչապետը նախկինում խմբագիր է եղել եւ իր գործունեության հիմքում եղել է խոսքը, գրիչը, բայց ոչ երբեք արդյունքը, պետք է հիշեցնեմ, որ քաղաքականությունը, իսկ առավել եւս արտաքին քաղաքականությունը արդյունավետություն է, այլ ոչ թե զազրախոսություն»,-  Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Հայաստանի գործող իշխանության արտաքին քաղաքականությանը : Շարմազանովի խոսքով, երբ […]

ԸՕ-ի ընդունումը պատշաճ տեղ չի գրավել վարչապետի առաջնահերթություններում

Կառավարությանն առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում վերահաստատել է նախկինում ունեցած իր մոտեցումները ու գրառել. «Ընտրական օրենսգրքի ընդունումը, ի հեճուկս հեղափոխության հիմնական քայլերից մեկը լինելու հանգամանքի, պատշաճ տեղ չի գրավել վարչապետի առաջնահերթություններում: Նման պայմաններում զարմանալի չէ, որ ՀՀԿ-ին (ու մի քիչ էլ ՀՅԴ-ին) հաջողվեց տապալել նախագծի ընդունումը: Ավելի լավ (և հեղափոխության հռչակված […]

Ընտրական օրենսգրքի երկրորդ ձախողումը

Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը խորհրդարանն արտահերթ նիստում չընդունեց: Օրինագծին կողմ էր 62 պատգամավոր, դեմ՝ 2-ը։ Ի դեպ, քվեարկությունից առաջ ԱԺ նիստը վարող ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը միտումնավոր ձգեց քվեարկությունը, որպեսզի խորհրդարանի նիստերի դահլիճից բացակայող պատգամավորները գան, մասնակցեն քվեարկությանը։ Նշենք, որ Ընտրական օրենսգիրքը սահմանադրական օրենք է և դրա ընդունման համար անհրաժեշտ է 63 պատգամավորի […]

Մենք գտնվում ենք քարոզչության ծուղակում, իսկ կառավարության համար դա գլխացավանք է

 Ինչպես արդեն հայտնի է, նոյեմբերին Երևանում նախատեսված է ԼԳԲՏ միասեռականների ֆոռում՝ ի աջակցություն միասեռականների իրավունքների պաշտպանության: Անչափահասների շրջանում միասեռականության քարոզչության արգելմանն ուղղված օրենսդրական նախաձեռնությունը Կառավարության նախորդ նիստի ժամանակ տապալվեց: Իսկ  վարչապետի պաշտոնակատարը ՝ միասեռականության քարոզչության վերաբերյալ իր զգուշավոր մոտեցումը մինչև օրս ոչ մի կերպ չի բացատրում: Հոգեբան Կարինե Նալչաջյանը թեմային անդրադառնալով նշեց, որ համասեռամոլության հիվանդություն լինել-չլինելու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՍեպտեմբերիՆոյեմբերի