01 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

ԸՕ-ի ընդունումը պատշաճ տեղ չի գրավել վարչապետի առաջնահերթություններում

Կառավարությանն առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում վերահաստատել է նախկինում ունեցած իր մոտեցումները ու գրառել.

«Ընտրական օրենսգրքի ընդունումը, ի հեճուկս հեղափոխության հիմնական քայլերից մեկը լինելու հանգամանքի, պատշաճ տեղ չի գրավել վարչապետի առաջնահերթություններում:

Նման պայմաններում զարմանալի չէ, որ ՀՀԿ-ին (ու մի քիչ էլ ՀՅԴ-ին) հաջողվեց տապալել նախագծի ընդունումը: Ավելի լավ (և հեղափոխության հռչակված քայլերին համապատասխան) կլիներ ընտրությունները անցկացնել գարնանը՝ բարեփոխված Ընտրական օրենսգրքով, քան հիմա՝ հնով:

Արդյունքում կրկին ունենալու ենք կիսաքաղաքական և կիսաթաղային ընտրություններ: Քաղաքական մշակույթի զարգացումն էլ մի 5 տարով հետ է ընկնելու»:

Հիշեցնենք, որ խորհրդարանի արտահերթ նիստում Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը խորհրդարանը չէր ընդունել. սահմանադրական օրենքին կողմ էր քվեարկել 62 պատգամավոր, դեմ՝ 2-ը։ 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ