23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Այստեղ չենք, որ սպասարկենք Նիկոլ Փաշինյանի միահեծան քաղաքականությունը. Աշոտյան /տեսանյութ/

Ընտրական օրենսգրքի վերաբերյալ քվեարկությամբ Ազգային ժողովն ապացուցեց, որ Կառավարության պատանդը չէ, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը։

«Խորհրդարանը տվեց իր քաղաքական գնահատականը և ապացուցեց, որ ինքը կառավարության պատանդը չէ։ Ազգային ժողովի վրա Կառավարության ներազդելու փորձը ձախողվեց։ Կասեցվեց նաև Հայաստանում հակաժողովրդավարական գործընթացների նախադեպ դնելու մշակույթը», – բնորոշելով քվեարկության արդյունքներն ՝ ասաց Արմեն Աշոտյանը։

Նա նշեց՝ «միջնաժամկետ պատմական առումով Նիկոլ Փաշինյանը պետք է շատ շնորհակալ լինի Հանրապետական կուսակցությանը, որը ցուցաբերեց քաղաքական սկզբունքայնություն ու թույլ չտվեց, որ Հայաստանը, լինելով Եվրոպայի խորհրդի անդամ, նման վայրագ կերպով վերաբերվի Ընտրական օրենսգրքին»։

«Գործիչներ կան, ովքեր քաղաքական գործընթացներին կարող են վերաբերվել որպես լավություն կամ վատություն։ Լավություն կամ վատություն մենք իրար այստեղ չենք անում։ Մենք կրում ենք պատմական պատասխանատվություն Հայաստանում պետականության ամրապնդման, իշխանության ճյուղերի տարանջատման ամրապնդման և խորհրդարանի դերի ամրապնդման հետ կապված։ Սա լավությու՞ն է, թե՞ վատություն, գուցե որոշ մարդկանց քաղաքական շահերին վատություն է։ Բայց մենք այստեղ չենք սպասարկելու որոշ մարդկանց քաղաքական ամբիցաիներն ու շահերը։ Խորհրդարանն այստեղ չէ, որպեսզի սպասարկի բացառապես Նիկոլ Փաշինյանի միահեծան քաղաքականությունը», – ասաց Արմեն Աշոտյանը։

Հիշեցնենք, որ այսօր խորհրդարանում երկրորդ անգամ քննարկվում էր ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու հարցը։ Դրանցից առանցքայիններից մեկը մեծամասնական (ռեյտինգային) ու համամասնական ընտրական համակարգից բացառապես համամասնականի անցնելու հարցն էր։

Օրենսգիրքը երկրորդ անգամ չընդունեց՝ անհրաժեշտ 63 ձայների փոխարեն ստանալով 62 ձայն։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ