23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 11, 2018

Ֆրանսիայի նախագահը իր ելույթը սկսեց դիմելով ՀՀ վարչապետին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ելույթ ունեցավ Երևանում մեկնարկած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը: Ֆրանսիայի նախագահը իր ելույթը սկսեց դիմելով ՀՀ վարչապետին: «Իմ առաջին բառերը կցանկանայի ուղղել Ձեզ, պարոն վարչապետ՝ շնորհակալություն հայտնելով ընդունելության համար: Կցանկանայի նաև  շնորհավորել Ձեզ այս գագաթնաժողովը լավագույնս կազմակերպելու համար: Դուք գիտեք, թե ձեր երկիրը ինչ բարձր տեղ է գրավում ֆրանսիացիների սրտերում: […]

Միայնակ Գայլին՝ Եռաբլուր

Ազատամարտիկ, «Սասնա Ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը կհուղարկավորվի  Եռաբլուր զինվորական պանթեոնում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։  Նշենք, որ Խանդոյանին Եռաբլուրում հուղարկավորելու հարցով «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը դիմել էր ՊՆ-ին և դրական պատասխան ստացել։  Արայիկ Խանդոյանը, ով առավել հայտնի է Միայնակ Գայլ անունով, մահացել է հոկտեմբերի 9–ի լույս 10–ի գիշերը: Արայիկ Խանդոյանի […]

Եթե ՀՀԿ-ն թեկնածու առաջադրող լիներ, ապրիլի 23-ին հրաժարական չէր տա. Էդուարդ Շարմազանով

«Խնդիրը ոչ թե ՀՀԿ-ի կամ մեկ այլ ուժի կողմից վարչապետի թեկնածու առաջադրել-չառաջադրելն է, այլ այն, որ չպետք է ճնշում գործադրել Ազգային ժողովի նկատմամբ։ Երկրորդ՝ պետք է հարգել իշխանությունների տարանջատման սկզբունքը, երրորդ՝ պետք է գնալ երկխոսության և չորրորդ՝ չպետք է արհեստականորեն տանել ընտրական պրոցեսների, այլ պետք է իրականացնել այն բարեփոխումները, որոնց համար վարչապետը պատասխանատվություն է ստանձնել […]

Արայիկ Խանդոյանը կհուղարկավորվի Եռաբլուրում

Ազատամարտիկ Արայիկ Խանդոյանը կհուղարկավորվի  Եռաբլուր զինվորական պանթեոնում: Այս մասին ասել է  ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Արայիկ Խանդոյանը մահացել է  հոկտեմբերի 10-ին: Նա կալանավորվել էր 2016 թվականին՝ Ոստիկանության  ՊՊԾ գունդը գրավելու դեպքից հետո, ապա 2018 թվականի օգոստոսի 17-ին դատարանի որոշմամբ ազատ էր արձակվել կալանքից: Արայիկ Խանդոյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդառություն) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը):

Լեռնային Ղարաբաղը պետք է որոշիչ ձայն ունենա խաղաղ բանակցային գործընթացում. ՀՀ վարչապետ

Հակամարտությունը հակադրության մեջ է դրել արդեն ավելի քան 25 տարի իր ինքնորոշման իրավունքն իրականացնող Լեռնային Ղարաբաղին և Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչների հետ երկխոսությունը մերժող Ադրբեջանին, ՖՄԿ Երևանի գագաթաժողովի հանդիսավոր բացման արարողության ժամանակ իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մենք համոզված ենք, որ Լեռնային Ղարաբաղը պետք է որոշիչ ձայն ունենա խաղաղ բանակցային գործընթացում, և իր […]

Դուխով՝ օդում կախված

Վարչապետ Փաշինյանը նախօրեին հայտարարեց, թե  հեղափոխությունն արժեք չի ունենա, եթե չհասնենք նաեւ տնտեսական հեղափոխության, ապա իր այս խոսքերը նա լրագրողների խնդրանքով մեկնաբանեց: Ասաց,  որ կառավարության գլխավոր խնդիրն  է լինելու ստեղծել այնպիսի հնարավորություններ, որ մարդիկ տնտեսական առումով կարողանան ստեղծագործել, որ այդ հնարավորությունները իրական լինեն: Անշուշտ, գեղեցիկ ձեւակերպում է: Ավելին, արդեն իսկ դրական քայլ է, որ վարչապետ […]

Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի կողմից մարվեց մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Աշխարհահռչակ հայեր. Շառլ Ազնավուր» թեմային

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից մարվեց մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Աշխարհահռչակ հայեր. Շառլ Ազնավուր» թեմային: Հոկտեմբերի 11-12-ին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանել Ֆրանկոֆոնիայի անդամ 84 երկրի պատվիրակություն և 38 երկրի ղեկավար:

Ֆրանկոֆոնիայի երկրների առաջնորդները հարգանքի տուրք մատուցեցին Ծիծեռնակաբերդում

Ֆրանկոֆոնիայի երկրների առաջնորդները, ինչպես նաև կազմակերպության քարտուղար Միքայել Ժանը ծաղկեպսակ դրեցին Երևանում՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում։ Իրենց երկրների անունից հյուրերը հարգեցին անմեղ զոհերի հիշատակը։ Դրանից հետո պետությունների ղեկավարները կժամանեն Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի բացմանը, որը տեղի կունենա Երևանում հոկտեմբերի 11-ին և 12-ին։ Գագաթնաժողովին ներկա կլինեն Էմանուել Մակրոնը, Ջասթին Տրյուդոն, Շառլ Միշելը, այլ հյուրեր։ Գագաթնաժողովին կմասնակցեն […]

Ինչից սկսեց Հայկ Մարությանը. Հրապարակ

Երեւանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանըթեեւ դեռ երդմնակալության պրոցեդուրան չի անցել՝ այն կկայանա հոկտեմբերի 13-ին, սակայն, ըստ էության, ստանձնել է քաղաքապետի պաշտոնը եւ անցել իր պարտականությունների կատարմանը։ Առաջին գործերից մեկը, մեր տեղեկություններով, եղել է Երեւանի 2800-ամյակի տոնակատարության ծրագրի ուսումնասիրությունն ու մեծապես կրճատումը։ Թերթին ասացին, որ տոնի համար նախապես 1 միլիարդ 700 միլիոն դրամ է նախատեսված եղել, Մարությանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՍեպտեմբերիՆոյեմբերի

Ամենաընթերցված