06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2018

Ես Վիգեն Սարգսյանի ստատուսները կարդալու ժամանակ չունեմ. Արայիկ Հարությունյան

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր՝ սեպտեմբերի 3-ին լրագրողների հետ զրույցում հրաժարվեց մեկնաբանել Երեւանի ավագանու ընտրություններին «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանում այսօր կան սպիտակ ուժեր եւ կան սեւ ուժեր։ «Ես էս ազգից գլուխ չեմ հանում։ Մի տեղ ասում են սեւ ու սպիտակ թող լինի, մի տեղ […]

Մտահոգված ենք, որ Հայաստանում իրավիճակը դեռ եռում է. Սերգեյ Լավրով

Մոսկվան Հայաստանի ներքին գործն է համարում այդ երկրի նախկին իշխանությունների դեմ տարվող հետաքննությունը, սակայն երկրում անհանգիստ վիճակը տագնապ է առաջացնում: «Իհարկե, մենք մտահոգված ենք, որ Հայաստանում իրավիճակը դեռ եռում է, տարիներ առաջ տեղի ունեցած դեպքերը հետաքննվում են, դուք գիտեք փաստերի մասին, գիտեք այն ձերբակալությունների մասին, որոնք տեղի են ունենում: Դա, իհարկե, համարում ենք Հայաստանի Հանրապետության […]

Պետք է փոխվի այն պատկերացումը, որն այսօր աշխարհում գոյություն ունի Արցախի հարցի վերաբերյալ․ Լ․ Ալավերդյան

Սեպտեմբերի 1-ին Բարդա-Աղդամ ուղղությամբ սահմանահատվածը քայլերթով հատելու ադրբեջանցիների տապալված նախաձեռնությունը փորձված և բավականին արդյունավետ միջոց է․ չի բացառվում, որ ադրբեջանական կողմը նորից դիմի այս մեթոդին։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը: «Այդ մեթոդին մեր ԶԼՄ-ները ուշադրություն չդարձրեցին։ Իրականում դա փորձված, ստուգված և բավականին արդյունավետ միջոց է, […]

Ամեն ինչ պետք է ընթանա բացառապես օրենքի սահմաններում՝ առանց քաղաքականացման եւ շահարկումների. Ստեփանակերտը՝ Արթուր Աղաբեկյանին առաջադրված մեղադրանքի մասին

«Այստեղ կա զուտ մարդկային եւ իրավական հարթություն»,-Henaran.am -ի հետ զրույցում անդրադառնալով գեներալ, Արցախի հերոս, ԱՀ նախագահի խորհրդական Արթուր Աղաբեկյանին առաջադրված մեղադրանքին ,   ասաց ԱՀ նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը:  «Նախ եւ առաջ, ամեն ինչ պետք է ընթանա բացառապես օրենքի սահմաններում՝ առանց որեւէ քաղաքականացման, առանց շահարկումների եւ սուբյեկտիվ խնդիրների: Սա է ամենակարեւորը, բայց զուտ մարդկային […]

Աստծո հրաշքը․ այս փոքրիկը մահացած էր եւ վերակենդանացավ /ֆոտո/

Աջիտը մահացած էր ծնվել։ Նրա մայրը՝ Դիան, ով Կալկուտայում էր ապրում, աղբամաններ էր մարքում, աղբ հավաքում, առանձնացնում պլաստիկե իրերը։  Նրա կյանքը հեշտ չէր։ Նա հղի էր, եւ երեխայի հայրը լքել էր նրան, գրում է 316news-ը։ Կինը շատ էր աշխատում, ապրում էր մոր հետ փոքրիկ մի սենյակում։ Դիայի մայրը՝ Դիպան, հավատացյալ էր։ Դիայի հղիությունը ծանր ր անցնում։ […]

Այդ ծաղրածուն վերջին 20 տարին ձեր գաղջ երկրում մարդկանց ժպիտ է նվիրել, աշխատատեղեր ստեղծել, դուք ի՞նչ եք արել. Ալեն Սիմոնյան

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Տո այ անտակտ կարերիստ. Ամբողջ կյանքներդ լավ տեքստեր եք գրել ու մարդկանց թալանել, ոչնչացրել: Ասել եք, առաջ Հայաստան ու մտցրել ցեխը, հզոր բանակից եք խոսացել ու տուշոնկա գողացել: Հասարակությունը դուք եք բաժանել, կեղեքել, բանտարկել, ստորացրել ու քշել երկրից` լավ տեքստեր ասելով: Բա ինչո՞ւ այն […]

Թանկացումները լավ տեղ չեն տանելու. Առինջ մոլի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում

Առինջ մոլի մի խումբ աշխատակիցներ վաղ առավոտից բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց: Նրանց խոսքով՝ Հայաստան ներկրվող ապրանքի փոխադրման գները թանկացել են, ինչի արդյունքում փոքր ու միջին բիզնեսը խնդրի առաջ է կանգնել: «Թանկացումները լավ տեղ չեն տանելու: Էս խեղճ վիճակում կարիք կա՞ր էս պահին թանկացնել»,- ասաց ակցիայի մասնակից «Համերաշխություն» ՀԿ նախագահ Արմեն Ներսիսյանը: Վերջինս […]

Ես ամենեւին անթերի չեմ, եւ կարծում եմ, որ կարող էի ավելի հստակ ձեւակերպել խոսքս. Մարությանը՝ իրեն քննադատողներին

Երեւանի ավագանու ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի Երեւանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը անդրադարձել է սեպտեմբերի 2-ին ընտրությունների ֆինանսավորումն ապահովելու համար կազմակերպված դրամահավաք-երեկոյի ընթացքում իր ունեցած ելույթին: Նա, Facebook-ի իր էջում գրել է. «Սիրելի ժողովուրդ, Համացանցում քննարկման առարկա են դարձել ելույթումս հնչեցված որոշ ձեւակերպումներ, որոնք տարաբնույթ մեկնաբանությունների առիթ են հանդիսացել։ Ես ամենեւին անթերի չեմ, եւ կարծում եմ, […]

Սեփական քաղաքացիներին վահան դարձնելու Ադրբեջանի փորձը կարող է արյունահեղության հանգեցնել. Դավիթ Բաբայան

«Սա պետք  է լինի լուրջ ազդակ նաեւ միջազգային հանրության համար: Կարծում եմ, ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրներն ու ԵԱՀԿ գործող նախագահն ու նրա անձնական ներկայացուցիչը տեղյակ են այդ սադրանքի մասին: Սա անթույլատրելի բան է»,- Henaran.am -ի հետ զրույցում  անդրադառնալով  ադրբեջանցիների կողմից սահմանը «քայլերթով» հատելու «նախաձեռնությանը, ասաց ԱՀ նախագահ Բակո Սահակյանի մամլո քարտուղար Դավիթ Բաբայանը: Հիշեցնենք, սեպտեմբերի 1-ի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՕգոստոսիՀոկտեմբերի