23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 2018

Տիգրան Ուրիխանյանը չի մասնակցի քաղաքապետի ընտրություններին

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը Facebook-ի իր էջում գրել է, որ Երևանի քաղաքապետի ընտրություններին ճիշտ չի համարում մտնել մրցակցության մեջ: Պատգամավորը, մասնավորապես, գրել է. «Հարգելի և սիրելի իմ կողմնակիցներ, ընկերներ, համախոհներ և «Ալյանս» կուսակցության իմ գործընկերներ, խոստացածի պես, երկար քննարկելով ու նաև ձեզ հետ խորհրդակցելով, հանգեցի հետևյալ եզրակացությանը՝ Երևանի քաղաքապետի ընտրություններին […]

Ջրային համակարգում կորուստները 70%-ից ավելի են. նախարար

Այսօր կառավարության նիստից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ քննարկվել է Սևանի հարցը։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը։ «Ջրային կառավարման ոլորտն էական բարեփոխման կարիք ունի»,- ասաց նա՝ հավելելով, որ ջրային համակարգում կորուստները 70%-ից ավելի են։ Նախարարը հայտարարեց, որ Սևանից լրացուցիչ ջուր բաց թողնելու համար կառավարությունն այս […]

Ինֆորմացիան չի համապատասխանում իրականությանը. Մշակույթի նախարարությունը հերքում է

ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական Դավիթ Մաթևոսյանը հերքում է այն տեղեկատվությունը, որ նախարար Լիլիթ Մակունցը ամերիկահայ ռոք-երաժիշտ, աշխարհահռչակ «System of A Down» ռոք-խմբի հիմնադիր և մենակատար Սերժ Թանկյանին 48 մլն դրամ է փոխանցել` թավշյա հեղափոխության մասին ֆիլմ նկարահանելու համար: «Ինֆորմացիան չի համապատասխանում իրականությանը: ՀՀ մշակույթի նախարարը ոչ մի գումար չի հատկացրել Սերժ Թանկյանին»,-  ասել է  ՀՀ մշակույթի […]

ԲՀԿ-ն շուտով կներկայացնի իր թեկնածուին. Ն. Զոհրաբյան

ԲՀԿ-ն մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին, սպասե՛ք՝ կտեսնենք, թե ավագանու ցուցակը ով է գլխավորելու: Այս մասին  ասաց ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նա աբսուրդ համարեց մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե Նիկոլ Փաշինյանը կպարտադրի, որ ԲՀԿ-ն չմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին` հաշվի առնելով կուսակցության ռեսուրսները: «Դուք ինչպե՞ս եք պատկերացնում՝ ինչպե՞ս կարող է նման բան լինել, տեսականորեն […]

Գագիկ Սուրենյանը զգուշացնում է

Օգոստոս ամսին հանրապետության տարածքում օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից բարձր 1 աստիճանով, տեղումների քանակը կլինի նորմայի սահմաններում։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: «Եթե հուլիս ամսին հանրապետության ամենաշոգ հատվածներում(Արարատ, Արմավիր, Երևան) +40․․․+42 աստիճան գրանցվել է մոտ 14-15 օր, ապա օգոստոս ամսին, ըստ […]

Կռավարության ամենամեծ թերությունն այն է, որ նա զբաղված է օրվա տակտիկական հարցերը լուծելով. քաղտեխնոլոգ

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի խոսքով՝ ընդունված է, որ իշխանության եկած ուժը իր գործունեությունը ամփոփում է 100 օր հետո, բայց հաշվի առնելով այն հանգամանքը,  որ այս կառավարությունը ժամանակավոր է և հաջորդ տարի տեղի են ունենալու ընտրություններ կարող էինք չսպասել այսքան: Հիշեցնենք, որ Օգոստոսի 17-ին հանրապետության հրապարակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրել է հանարահավաք՝ ամփոփելու իր վարչապետության 100 օրը: «Հեներան» […]

Ես էլ ասեմ՝ ինչու է Թորոսյանը լայն ժպտում. Ձեզ դուր եկավ այդ միտքը հա՞, ոնց որ. Կառավարության նիստը սկսվեց կատակով

Կառավարության այսօրվա՝ օգոստոսի 2-ի նիստի սկզբում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շփոթվեց եւ հարցը ներկայացնելու համար Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին ներկայացրեց որպես ՀՀ ֆինանսների նախարար: Սա աշխուժություն մտցրեց ներկաների շրջանում: Փաշինյանը կատակեց. «Ներողություն, երեւի ձեր մասին էի մտածում, պարոն Ջանջուղազյան: Ես էլ ասեմ՝ ինչու է Թորոսյանը լայն ժպտում: Ձեզ դուր եկավ այդ միտքը հա՞, ոնց որ»: […]

Մեզ էլ 6 ամիս առաջ լուրջ չէին ընկալում. Արարատ Միրզոյանը՝ Հայկ Մարությանի մասին

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը համոզված է, որ դեռևս վաղ է գնահատականներ հնչեցնել «Ելք» դաշինքի պառակտման վերաբերյալ: Այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ հենց «Ելք» դաշինքը պառակտվի, պաշտոնական հայտարարություն կլինի դաշինքի կողմից: «Իմ անձնական մոտեցումն է, որ Հայաստանում պետք է ձևավորվի մի քաղաքական ուժ, որի հիմքում, իհարկե, ընկած կլինի «Քաղաքացիական պայմանագրի» ու Նիկոլ […]

Ես չեմ իջնում իրենց մակարդակին եւ անձնական վիրավորանքներով պատասխանել չեմ ցանկանում. ՀՔԾ պետ

Խափանման միջոց փոխելու հարցը լուծում է դատախազը: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 2-ին, կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն անդրադառնալով փաստին, որ նախօրեին 40-ից ավելի պատգամավորներ ստորագրել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու երաշխավորագրի տակ: Հարցին, թե «Մարտի 1»-ի գործով Սերժ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը եւ այլ նախկին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՀուլիսիՍեպտեմբերի