24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Կռավարության ամենամեծ թերությունն այն է, որ նա զբաղված է օրվա տակտիկական հարցերը լուծելով. քաղտեխնոլոգ

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի խոսքով՝ ընդունված է, որ իշխանության եկած ուժը իր գործունեությունը ամփոփում է 100 օր հետո, բայց հաշվի առնելով այն հանգամանքը,  որ այս կառավարությունը ժամանակավոր է և հաջորդ տարի տեղի են ունենալու ընտրություններ կարող էինք չսպասել այսքան:
Հիշեցնենք, որ Օգոստոսի 17-ին հանրապետության հրապարակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրել է հանարահավաք՝ ամփոփելու իր վարչապետության 100 օրը:

«Հեներան» մամուլի ակումբում քաղտեխնոլոգը առանձնացրեց մի քանի տարբերակներ, թե ինչու է Փաշինյանը որոշել անցկացնել այս հանրահավաքը. «Վարչապետը սրանով ուզում է ցույց տալ, որ հեղափոխությունը շարունակվում է, իսկ իրականում այն պետք է արդեն ավարտված լիներ: Երկրորդ տարբերակն այն է, որ շատ դեպքերում գնում ես իռացիոնալ հարթակն ընտրելու, այն պատճառով,  որ դու չունես ռացիոնալ փաստարկներ: Դու չունես ռացիոնալ որևէ բան ասելու և ավելի շատ հենվում ես ասածներդ եկածների զգացմունքային ձևով ընկալելու վրա»,-ասաց նա:

Բադալյանը գտնում է, որ ավելի տրամաբանական կլիներ, եթե վարչապետը 100 օրը ամփոփեր  ինչ-որ փակ սրահում, հրավիրելով մի քանի ԶԼՄ ներկայացուցիչների:

«Այս կառավարության ամենաթույլ կողմն այն է, որ այն այդպես էլ չունի Հայաստանի զարգացման վերաբերյալ պատկերացում: Այսինքն՝ Հայաստանի հեռանակարային զարգացման կոնցեպցիա չունի և այն այդպես էլ չմշակվեց: Մենք չգիտենք՝  ինչ է լինելու տասնհինգ տարի հետո: Կռավարությունը զբաղված է օրվա տակտիկական հարցերը լուծելով: Սա ամենամեծ թերությունն է»,-նշեց Արմեն Բադալյանը:

 Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ