30 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 27, 2018

Խոստովանեցեք Աստծուն

Խոստովանեցեք Տիրոջը Նրա գործերի համար, որովհետև որ բարի՛ է Տերը և հավիտյա՜ն է ողորմությունը Նրա պարգևած: Խոստովանեցե՜ք Աստծուն, որ Աստվա՛ծն է աստվածների, և հավիտյա՜ն է ողորմությունը Նրա պարգևած: Խոստովանեցե՜ք Տիրոջը, որ Տերն է բոլոր տերերի և հավիտյա՜ն է ողորմությունը Նրա պարգևած: Միայն մեծամեծ սքանչելիքներ Նա գործադրեց. և հավիտյա՜ն է ողորմությունը Նրա պարգևած: Երկինքն ստեղծեց Ի՛ր […]

Աստված զգուշացնում է

Զգո՛ւյշ եղեք, որ որևէ մեկը ձեր միտքը չգրավի իմաստասիրական տեսություններով և խաբեբայական սին խոսքերով, որոնք հիմնված են մարդկային ավանդությունների և բնության ուժերի և ոչ թե Հիսուս Քրիստոսի ճշմարիտ վարդապետության վրա, որովհետև մարդացած Քրիստոսի մեջ է բնակվում աստվածային բնության ամբողջ լիությունը: Եվ դուք ձեր կյանքի լիությունը գտաք՝ միանալով նրան, որ գլուխն է ոգեղեն աշխարհի բոլոր իշխանությունների […]

Տեղի են ունեցել ընդհարումներ, Ամուլսարի պահապանների վրա նետել են քարեր. ՀԲՃ

Այսօր՝ օգոստոսի 27-ի առավոտյան Վայք քաղաքից Լիդիան Արմենիա ընկերության ղեկավարությունն ու աշխատակիցները, հնարավոր է նաև Լիդիան Արմենիային աջակցություն ցույց տվող այլ անձինք, մի քանի տասնյակ ավտոմեքենաների շարասյունով շարժվել են դեպի Ամուլսար։ Այս մասին հայտըարարություն է տարածել Հայկական բնապահպանական ճակատը: Հայտարարությունում նաեւ ասվում է.   «Ամուլսարի պահպանության 1-ին կետի մոտ նրանք առճակատվել են տեղի բնակչությանն ու […]

Մինչև ե՞րբ պիտի երես դարձնես մեզանից, ո՛վ Տեր

Ողորմություններդ հավիտյա՜նս հավետ պիտի օրհնե՛մ, Տե՛ր, և ճշմարտությունդ իմ իսկ բերանով սերընդե՜- սերունդ պիտի պատգամեմ: Ինքդ ասացիր, թե՝ աշխարհը համայն, ըստ ողորմությա՛ն պիտի կառուցվի և երկինքն այդժամ պատրա՛ստ պիտ լինի ճշմարտությո՛ւնդ մատուցել նրան: Իմ ընտրյալների հետ Ե՛ս ուխտ դրեցի և երդվեցի Դավի՛թ ծառայիս. Թե պիտի Որդուդ հավիտյա՜նս հավետ կարգեմ Թագավոր և քո աթոռը վերակառուցե՛մ երկրի […]

Ինչու է ինքնասպանություն գործել Մարտունու դպրոցի տնօրենը

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Մարտունի քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցի տնօրեն Նաիրի Մովսիսյանի մահվան հանգամանքները։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։ Նախնական տվյալներով՝ օգոստոսի 26-ին Մարտունու հրշեջ փրկարարական ջոկատն ահազանգ է ստացել, որ Մարտունի քաղաքի թիվ N բնակարանի դուռը փակ է, և չեն կարողանում բացել։ Փրկարարները […]

Հայաստանի ռազմաքաղաքական օրակարգում առաջացել են մինչ այդ գոյություն չունեցող խնդիրներ. Արմեն Աշոտյան

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն իր ՖԲ էջում այսօր անդրադարձել է Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հայտարարությանը` ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի վերաբերյալ: Նա գրում է.  «Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երեկվա հարցազրույցում հայտնեց, որ դեմ է եղել ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Յուրի Խաչատուրովի թեկնածությանը և այլ թեկնածություններ էին առաջարկում: Այս հայտարարությունը ուշագրավ է և արժանի […]

Այն հոգեւոր մարտահրավերները, որ ծառացած են մեր առջեւ, լուրջ վտանգ են սպառնում ազգային արժեքներին, ինքնության պահպանմանը. Է. Շարմազանով

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն օգոստոսի 27-ին ընդունել է Քրիստոնեական արժեհամակարգի ու ավանդական ընտանիքի պաշտպանության նախաձեռնության անդամներ Հայկ Նահապետյանին, Հայկ Այվազյանին եւ Կարինե Եսայանին: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը, ողջունելով նախաձեռնության անդամներին, ընդգծել է ազգային եւ քրիստոնեական արժեքների պահպանության կարեւորությունը: «Այն հոգեւոր մարտահրավերները, որ ծառացած են մեր առջեւ, լուրջ վտանգ են սպառնում ազգային արժեքներին, ինքնության […]

Արա Բաբլոյանը և Նիկոլ Փաշինյանը հանդիպել են

Օգոստոսի 27-ին կայացել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, հանդիպման նախաձեռնությամբ ավելի վաղ հանդես էր եկել Ազգային ժողովի նախագահը՝ երկրի ներքաղաքական դրության մասին արված հայտարարությունով։ Բարձրացված հարցերի շուրջ քննարկումների արդյունքում օրենսդիր և գործադիր մարմինների ղեկավարները մասնավորապես արձանագրել են. […]

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Ուշադրություն. Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը Երևանում, Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից: Հանրապետության տարածքում` Օգոստոսի 27-28-ը, 31-ին, սեպտեմբերի 1-ին՝ երեկոյան ժամերին, հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 29-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՀուլիսիՍեպտեմբերի