23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 15, 2018

Ո՞նց կարող եք վախենալ տնօրենից, նա ձեր տեր ու տիրակալը չէ. ԿԳ նախարար

Տնօրենները դպրոցների խորհուրդները վերածել են բիզնեսի, պետք է այս ամենին վերջ տալ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 15-ին քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: «Որոշ տնօրեններ իրենց խորհուրդների միջոցով դպրոցը վերածել են բիզնեսի, դուքյանի, եւ նաեւ ձեր միջոցով այս ամեն ինչին պետք է վերջ տանք: Այս ուղղությամբ մենք քայլեր ձեռնարկում […]

Ոստիկանությունը պատասխանել է Գուրգեն Եղիազարյանին

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել ԱԱԾ պետի նախկին տեղակալ, գրող, հրապարակախոս Գուրգեն Եղիազարյանի՝ 168.am–ին տված հարցազրույցի վերաբերյալ: «168 ժամ.am-ին տված հարցազրույցում ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը անդրադարձել է ոստիկանության ու ոստիկանության պետի վերջին շրջանի գործունեությանը: Հարկ ենք համարում հիշեցնել, որ շուտով կլրանա ոստիկանության պետի պաշտոնավարման 100 օրը, և այդ ժամանակ բոլորը կկարողանան ստանալ իրենց հարցերի լիարժեք պատասխանն ու […]

Հիսուս Քրիստոսը զգուշացրեց

Հիսուսը դարձյալ ասաց նրանց. -Ահա ես գնում եմ, դուք պիտի փնտրեք ինձ, բայց մեռնեք ձեր մեղքի մեջ, որովհետև դուք չեք կարող գալ այնտեղ, ուր ես եմ գնում։ Հրեաները հարցնում էին միմյանց. -Ասում է, թե դուք չեք կարող գալ այնտեղ, ուր ես եմ գնում, արդյոք անձնասպա՞ն է լինելու։ Հիսուսը պատասխանեց. -Դուք այս աշխարհին եք պատկանում, բայց […]

Աստվածաշունչը բացահայտում է աշխարհիկ սխալ ընկալումները

Աստված մարդուն ստեղծել է անեղծ լինելու համար եւ արարել է նրան ըստ իր բարերարութեան պատկերի։ Մահը աշխարհ է եկել բանսարկուի նախանձով եւ ովքեր նրա բաժինն են, նրանք էլ պիտի կրեն այն։  Բայց արդարների հոգիներն Աստծու ձեռքին են, եւ մահը չի մոտենալու նրանց։ Անզգամների աչքին թվաց, թե նրանք մեռան, եւ նրանց ելքն այս աշխարհից համարվեց տանջանք, […]

Նոր մանրամասներ նույնասեռականների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի մասին

Քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հայտնել օգոստոսի 14-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում նույնասեռականների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի մասին: Կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախնական տվյալներով՝ օգոստոսի 14-ին ժամը 05:00-ի սահմաններում ոստիկանության Կենտրոնական բաժնի վարչական շենքի դիմաց մի խումբ անձինք աղմկել եւ հայհոյանքներ են հնչեցրել, ինչի կապակցությամբ բնակիչներից մեկը կոչ է արել դադարեցնել աղմուկը, որից հետո […]

ՍԱՊԾ-ն շարունակում է մնալ առանց պետի /տեսանյութ/

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ղեկավարի ընտրությունը շարունակում է մնալ քննարկման գլխավոր թեմաներից: Կառույցի կարևորության և մի շարք խախտումներով իրականացված ընտրության մասին տեսակետներ են հայտնում Հայաստանի պետական Ագրարային համալսարանի անասնաբուժական սանիտարիայի փորձաքննության և զոոհիգիենայի ամբիոնի պրոֆեսոր Վիկտոր Աբրահամյանը, Անասնաբուժական ասոցիացիայի նախագահ Վահան Խաչատրյանն ու ՀՀ հանրային առողջապահության հանձնաժողովի անդամ Դոնարիկ Ալեքսանյանը։ Նշենք, որ ՍԱՊԾ պետի պաշտոնին […]

Ճշմարիտ կերակուր, որ բուժում է

«Այս է կամքը իմ Հոր, որ ինձ ուղարկեց. բոլոր նրանք, ում Հայրն ինձ տվել է, նրանցից ոչ մեկին չկորցնեմ, այլ վերջին օրը հարություն առնել տամ նրանց։ Այս է իմ Հոր կամքը. ամեն ոք, ով տեսնի Որդուն և հավատա նրան, ունենա հավիտենական կյանք. և ես նրան վերջին օրը հարություն առնել տամ»։ Հրեաները տրտնջում էին նրանից, որովհետև ասել էր՝ […]

Աշխատանքից ազատվել է Զինված ուժերի թիկունքի պետը

Զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետ Նորայր Յոլչյանն աշխատանքից ազատվել է: Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ օգոստոսի 15-ին, ստորագրել է հրամանագիր, որում մասնավորապես, ասվում է. « Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Նորայր Յոլչյանին ազատել զինված ուժերի թիկունքի […]

Կառավարությունը չի գիտակցում, որ պետությունն ամբոխավարության ասպարեզ չէ

Արմեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.  «Փաստորեն, երկրի համար կարևորագույն և անհետաձգելի խնդիրները լուծելու փոխարեն կառավարությունը և գրեթե ամբողջ հասարակությունը զբաղված են հեղափոխական ու հակահեղափոխական խաղալով։ Պատմությանը հայտնի են նման հարյուրավոր իրավիճակներ, որոնք հանգեցրել են քաղաքացիական զանգվածային բախումների։  Կառավարությունը չի գիտակցում, որ պետությունն ամբոխավարության ասպարեզ չէ։ Ժողովրդին կարելի է մոլորեցնել ամբոխավարությամբ, բայց անհնար է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՀուլիսիՍեպտեմբերի