23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 15, 2018

Նախագահը ցավակցական հեռագիր է հղել

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլային՝ Ջենովայում տեղի ունեցած աղետի կապակցությամբ, որը մարդկային բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել:  Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։ «Կիսելով Ձեր եւ Իտալիայի բարեկամ ժողովրդի վիշտը՝ զոհվածների հարա­զատներին ու մերձավորներին մաղթում եմ տոկունություն եւ ոգու […]

Նիկոլ Փաշինյանը պարտավոր է սառը մոտեցումներով առաջարկել իրական և հասարակությանը չպառակտող և չբարիկադող լուծումներ

Հայաստանում ներքաղաքական լարվածությունը քայլ առ քայլ մոտենում է քաղաքացիական բախումների սահմանագծին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը: «Իշխանությունը՝ ասել է թե վարչապետ Ն. Փաշինյանը (օրվա փաստացի միակ իշխանությունը), պարտավոր է սառը մոտեցումներով առաջարկել իրական և հասարակությանը չպառակտող և չբարիկադող լուծումներ։ Մթնոլորտում առկա ագրեսիվության ու անհանդուրժողականության հետագա սրացումը ուղղակիորեն […]

Մարզպետները չեն վստահում աուդիտի բաժնի աշխատակիցներին. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերը գրում է. «Հայաստանի նորանշանակ մարզպետները հայտնվել են աննախանձելի վիճակում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մարզպետի պաշտոնին նշանակվելուց հետո նրանք ցանկացել են մարզպետարաններում, դրանց ենթակայության տակ գտնվող կառույցներում և համայնքապետարաններում աուդիտ անցկացնել: Սակայն հետո հետ են կանգնել այդ մտքից, քանի որ չեն վստահել մարզպետարանների աուդիտի բաժնի աշխատակիցներին: Բանն այն է, որ նախկին մարզպետների պաշտոնավարման տարիներին […]

Մարտի 1-ի գործը ԱՄՆ կառավարության ուշադրության կենտրոնում է. Ռիչարդ Միլս

ԱՄՆ կառավարությունն ուշադրությամբ հետևում է Մարտի 1-ի գործով հայաստանյան դատական համակարգում տեղի ունեցող իրադարձություններին։ Այս մասին օգոստոսի 14-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը։ «ԱՄՆ կառավարությունը վաղուց ցանկանում էր տեսնել մարտիմեկյան ողբերգական իրադարձությունների ամբողջական և անկողմնակալ քննությունը։ Այդ ողբերգությանը զոհ գնացածների համար արդարադատություն իրականացնելու և թափանցիկությունը ապահովելու համար վաղուց այդ դեպքերի քննություն էր […]

Նոր երգ՝ նվիրված Առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանին․ Սաքո Բուդուզյան- «Անունը՝ Արամ»

Սփյուռքահայ երգիչ Սաքո Բուդուզյանը հանդիսատեսի դատին է ներկայացրել «Անունը՝ Արամ» երգի տեսահոլովակը։ Մեր թղթակցի հետ զրույցում երգիչը նշեց․ «Այս երգը երգելու հիմնական դրդապատճառը եղել է այն, որ այս տարի լրանում էր Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակը, իսկ Արամ Մանուկյանն, ինչպես գիտեք, Առաջին հանրապետության հիմնադիրն է։ Մի ուրիշ դրդապատճառ էլ կար․ այս տարի վերջապես Երևանի կենտրոնում տեղադրվեց […]

Հիմա հասարակությունը բաժանվել ա գոմիկների ու չգոմիկների, թե հեղափոխականների ու ոչ հեղափոխականների

Մի հատ վերջնական մի բան ասեք հասկանամ, գնամ քնեմ․ -Հիմա հասարակությունը բաժանվելա գոմիկների ու չգոմիկների /օհ, հոմոֆոբների/․ -Թե հեղափոխականների ու ոչ հեղափոխականների /օհ, հակահեղափոխականների/․․․ Հ․Գ․ Հա, էն Դավիթ Պետրոսյանին էլ ասեք․ -Թող լրագրողների փոխարեն ինքը չորոշի․ -Ինչ-որ մեկը ասուլիս տա՞, թե՝ չէ․ -Լրագրողները դա գրեն, թե՝ չէ․ -Բորոյկոտեն, թե՝ չէ․ Հ․Գ․ -Թող կարողանային հասնել նրան, […]

Փաշինյանը որոշել է նշանակել պրոֆեսիոնալ դիվանագետների. Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Վերջին օրերին համառ լուրեր են շրջանառվում, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին մեծ թվով դեսպաններ են հետ կանչվելու Հայաստան։ Մի տվյալով՝ մոտ 15, մյուսով՝ 22 դիվանագետ է փոխվելու։ Խոսքը գնում է ոչ դիվանագետների կամ նրանց մասին, ովքեր դիվանագիտական կարիերայի աճի ճանապարհով չեն հասել դեսպանի պաշտոնին, այլ քաղաքական կամ ուրիշ նկատառումներից ելնելով։ Երբեմն դեսպան են […]

Նիկոլ Փաշինյանն իրականացնում է 2015 թ. ծրագիրը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.  «Չնայած Նիկոլ Փաշինյանի գլխավո­րած կառավարությունում առկա են ներկայացուցիչներ նաև ԲՀԿ-ից, ՀՅԴ-ից և «Ելք» դաշինքի մաս կազմող «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցություններից, սակայն ակնհայտ է, որ այս կառավա­րությունը և առհասարակ այս թիմը շարժվում է կոնկրետ ծրագրով, որն ըն­դունվել է խորհրդարանում և որը կր­նում է հենց «Քաղաքացիական պայ­մանագիր» կուսակցության ծրագիրը: Հենց այդ ծրագիրն […]

Ալյուրը թանկացել է. Հրապարակ

Հացի փոքր արտադրամաս ունեցող գործարարներից մեկը երեկ մեզ տեղեկացրեց, որ երեկվանից ալյուրը թանկացել է՝ 50 կիլոգրամի մեջ 1 դոլարով։ Եթե 50 կգ-անոց ալյուրի պարկը Բաղրամյանի ալրաղացը, որի սեփականատերը Լֆիկն է՝ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, մի քանի օր առաջ վաճառում էր 21 դոլարով, այսօրվանից այն վաճառվելու է 22 դոլարով։ Այդ մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։ «Եվ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՀուլիսիՍեպտեմբերի