23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 15, 2018

Ո՞վ է Կառավարության շենքում ռումբ տեղադրել

Իրավապահներին հաջողվել է պարզել Կառավարության շենքում ռումբ տեղադրելու մասին ահազանգողի ինքությունը: Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական բաժնից: «Ահազանգողի ինքնությունը պարզվել է: ԱԻՆ կատարած զանգի ընթացքում նա նշում էր, որ ոչ թե արդեն տեղադրել է, այլ` պատրաստվում է ռումբ տեղադրել Կառավարության մասնաշենքում: Իրավապահները միջոցառումներ են ձեռնարկում նրան քննությանը ներկայացնելու համար»: ԱԻՆ-ից հայտնում են, որ համապատասխան […]

Դատարանը ինչ որոշում էլ կայացնի, հասարակության մի զգալի մասը չի ընդունելու. քաղաքագետ

«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանն այսօր «Հենարան» մամուլի ակումբում անդրադարձավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակմանը և նշեց, որ առաջադրված մեղադրանքը դժվար ապացուցելի է, իսկ, օրինակ՝ ապօրինի հարստացման վերաբերյալ մեղադրանքները հեշտ ապացուցելի են: Ըստ նրա՝ երբ ասվում է, թե նա անձեռնմխելի է, սխալ է, և միայն իր կարգավիճակից բխող գործունեությունից բացի, մնացած բոլոր […]

Ղարաբաղում պատերազմի վերսկսման վտանգն էլ ավելի է մեծացել

«Հայաստանի և Ադրբեջանի միջև միայն գիտակցված բանակցությունները կարող են իրավիճակը դուրս բերել ներկայիս իրավիճակից»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը՝ անդրադառնալով իրավիճակին ԼՂ հակամարտության գոտում: Տեղեկացնենք, որ Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ հայկական ուժերը կրակով են պատասխանել Նախիջևանի ուղղությամբ ադրբեջանական սադրանքներին, և հնարավոր է՝ […]

Նիկոլ Փաշինյա՞նն է հրահանգել տապալել Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը

Երեկ պետք է տեղի ունենար ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը։ Նա` ըստ տարածված տեղեկատվության, այդ ասուլիսի ընթացքում պատրաստվում էր մի շարք կարևոր հայտարարություններ անել, գրում է politik.am-ը։  Ռոբերտ Քոչարյանը պետք է խոսեր իր դեմ հարուցված քրեական գործից և պետք է պատասխաներ լրագրողների հարցերին։ Իրապես կարևոր իրադարձություն էր սա և միանշանակ էր, որ Քոչարյանի խոսքերը […]

Քաղաքացին սպառնում է պայթեցնել Առողջապահության նախարարության շենքը

Օգոստոսի 15-ին՝ ժամը 11:21-ին, քաղաքացին ահազանգել է «911» ծառայությանը, որ պատրաստվում է պայթեցնել ՀՀ Առողջապահության նախարարության շենքը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը և հոգեբանական աջակցության բաժնի փորձնակը: Կառավարության 3-րդ մասնաշենքի աշխատակիցները տարհանվում են: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Պավլիկ Մանուկյանը վատառողջ է. դատական նիստն ընդմիջվեց

«Սասնա ծռերի» գործով դատական նիստն այսօր՝ օգոստոսի 15-ին, դեռ չմեկնարկած ընդմիջվեց: Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրից  հաղորդում են, որ նիստն ընդմիջվել է, քանի որ ամբաստանյալներից Պավլիկ Մանուկյանը ներկա չէր: Ըստ պաշտպանական կողմի՝ Մանուկյանը վատառողջ է եւ գտնվում է հիվանդանոցում: Դատավոր Մեսրոպ Մակյանը որոշեց նիստը 15 րոպեով ընդմիջել: Նշենք, որ Մեսրոպ Մակյանի վարույթում քննվում են […]

Ռոբերտ Քոչարյանը ասուլիսի ժամանակ հաստատ անուններ էր տալու. քաղաքագետ

Քաղաքագետ Արա Պապյանը կարծում է, որ  անկախ նրանից թե մենք ինչ վերաբերմունք ունենք Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ,  բոլորը իրավունք ունեն կարծիք արտահայտելու և ասուլիսը տապալելը ճիշտ քայլ չէր: «Ես կարծում եմ Քոչարյանը ինչ-որ բան կբացահայտեր սրանով և ինձ թվում է նա այն մարդը չէ, որ միայնակ խորտակվի: Նա հաստատ անուններ էր տալու»,-«Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը […]

ԱԺ չանցնելու դեպքում կնախապատրաստենք երկրորդ հեղափոխություն. Քրիստոնյա Ժողովրդավարական կուսակցության նախաձեռնող խումբ

Հայաստանի Քրիստոնյա Ժողովրդավարական կուսակցության հիմնադրման համար ստեղծված նախաձեռնող խումբն այսօր ներկայացրեց կուսակցության ստեղծման նպատակը: Նախաձեռնող խմբի անդամ, քաղաքագետ Լևոն Շիրինյանը նկատեց, որ լինելով առաջին քրիստոնեական ժողովուրդը՝ ունեցել ենք շատ կուսակցություններ, սակայն քրիստոնեական շարժում չենք ունեցել: «Մենք մտածել ենք, որ թավշյա հեղափոխության արդյունքները պետք է ռեալիզացվեն և նպատակները ուղենիշային դառնան մեր պատմության համար, որ չվերադառնանք ճահճային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՀուլիսիՍեպտեմբերի