23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ԱԺ չանցնելու դեպքում կնախապատրաստենք երկրորդ հեղափոխություն. Քրիստոնյա Ժողովրդավարական կուսակցության նախաձեռնող խումբ

Հայաստանի Քրիստոնյա Ժողովրդավարական կուսակցության հիմնադրման համար ստեղծված նախաձեռնող խումբն այսօր ներկայացրեց կուսակցության ստեղծման նպատակը:

Նախաձեռնող խմբի անդամ, քաղաքագետ Լևոն Շիրինյանը նկատեց, որ լինելով առաջին քրիստոնեական ժողովուրդը՝ ունեցել ենք շատ կուսակցություններ, սակայն քրիստոնեական շարժում չենք ունեցել: «Մենք մտածել ենք, որ թավշյա հեղափոխության արդյունքները պետք է ռեալիզացվեն և նպատակները ուղենիշային դառնան մեր պատմության համար, որ չվերադառնանք ճահճային վիճակի»,-ասաց նա և նշեց, որ չորրորդ Հանրապետությունը իրական Հայաստանի վերածնունդն է լինելու:

Նա ասաց, որ իրենց կուսակցությունն ունենալու է աջ կենտրոն դիրքորոշում, լինելու է ժողովրդավարական՝ ժողովրդավարության սկզբունքների և եկեղեցու դավանանքի փիլիսոփայության հիման վրա, սակայն կրոնական կազմակերպություն չի լինելու:

Կուսակցությունը որոշ իմաստով պահպանողական է, որոշ իմաստով լիբերալ է և փորձելու է Ազգային ժողովում զբաղեցնել աջ թևը:

«Մենք ձգտելու ենք ավանդույթի վերականգնմանը՝ նոր լույսի տակ, որը քրիստոնեության լույսն է»,-ասաց նա և նշեց, որ թավշյա հեղափոխության ղեկավարի տեսակետներին, հենց էլ ղեկավարին աջակցելու են: 

Լևոն Շիրինյանն ընդգծեց, որ երկու սկզբունք են ունենալու՝ քաղաքական կոնսեսուս և սոցիալական գործունեություն:

Tert.am-ի հարցին, թե նպատակը Ազգային ժողով հայտնվելն, է և ի՞նչ եք կարծում՝ ժողովուրդը կընտրի ձեզ, Լևոն Շիրինյանը պատասխանեց. «Մենք եթե-ն հանում ենք, գնում ենք քաղաքական խնդիր լուծելու, եթե ժողովուրդը վստահի, կլինենք, չանցնելու դեպքում կնախապատրաստենք երկրորդ մշակութային, գաղափարական, քաղաքական հեղափոխություն»:

Նա հավելեց՝ գրպանի կուսակցություն չեն ստեղծում, իսկ ինչ վերաբերում է Խոսրով Հարությունյանի գլխավորած «Քրիստոնեադեմոկրատական» կուսակցության հետ համեմատությանը, նա ասաց, որ ամբողջովին տարբեր են, պատրաստ են բոլորի հետ համագործակցել, սակայն կոռուպցիայով հայտնի քաղաքական գործիչների հետ չեն համագործակցելու:

Նախաձեռնող խմբի անդամ, իրավագիտության թեկնածու Վարդան Այվազյանը նկատեց, որ երբևէ պետության քաղաքական իշխանության մակարդակում խնդիր չի դրվել՝ պահպանելու պետության որակականությունը: «Հետևաբար, չի դրվել քաղաքական իշխանության համակարգի, քաղաքական կուսակցականության որակական խնդիրներ, և քաղաքական կուսակցությունները ոչ թե պետության շահերին են ծառայել, այլ հասցեական շահերի»,-ասաց նա:

Նշենք, որ կուսակցության վեհաժողովը կլինի սեպտեմբերի 15-ին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ