Պավլիկ Մանուկյանը վատառողջ է. դատական նիստն ընդմիջվեց
![](https://henaran.am/wp-content/uploads/2018/08/Без-названия-1-11.jpg)
«Սասնա ծռերի» գործով դատական նիստն այսօր՝ օգոստոսի 15-ին, դեռ չմեկնարկած ընդմիջվեց:
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրից հաղորդում են, որ նիստն ընդմիջվել է, քանի որ ամբաստանյալներից Պավլիկ Մանուկյանը ներկա չէր: Ըստ պաշտպանական կողմի՝ Մանուկյանը վատառողջ է եւ գտնվում է հիվանդանոցում:
Դատավոր Մեսրոպ Մակյանը որոշեց նիստը 15 րոպեով ընդմիջել:
Նշենք, որ Մեսրոպ Մակյանի վարույթում քննվում են ամբաստանյալներ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Արեգ Կյուրեղյանի, Գագիկ Եղիազարյանի, Մխիթար Ավետիսյանի, Էդվարդ Ներսիսյանի, Սեդրակ Նազարյանի, Սմբատ Բարսեղյանի, Արմեն Բիլյանի վերաբերյալ գործը: