23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Նոր երգ՝ նվիրված Առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանին․ Սաքո Բուդուզյան- «Անունը՝ Արամ»

Սփյուռքահայ երգիչ Սաքո Բուդուզյանը հանդիսատեսի դատին է ներկայացրել «Անունը՝ Արամ» երգի տեսահոլովակը։

Մեր թղթակցի հետ զրույցում երգիչը նշեց․ «Այս երգը երգելու հիմնական դրդապատճառը եղել է այն, որ այս տարի լրանում էր Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակը, իսկ Արամ Մանուկյանն, ինչպես գիտեք, Առաջին հանրապետության հիմնադիրն է։ Մի ուրիշ դրդապատճառ էլ կար․ այս տարի վերջապես Երևանի կենտրոնում տեղադրվեց Արամ Մանուկյանի արձանը։
Ես ցանկացա սյս երգով հարգանքի տուրք մատուցել Արամ Մանուկյանի հիշատակին։ Ես և իմ սերնդակիցները դեռ մանկուց մեծացել ենք Արամ Մանուկյանի, Գարեգին Նժդեհի ու Անդրանիկ Օզանյանի ոգով, սակայն հաճախ հանդիպում են մարդիկ, ովքեր, ցավոք, չեն ճանաչում, չգիտեն՝ ով է Արամ Մանուկյանը։ Այս երգով ցանկացա անել այնպես, որ Արամ Մանուկյանի մասին այդ մարդիկ էլ իմանան, ճանաչեն նրան»։

Անդրադառնալով երգի ստեղծման պատմությանը՝ Սաքո Բուդուզյանը նշեց․ «Երգը գրել է երիտասարդ հեղինակ Հասմիկ Բալեյանը։ Ես դիմեցի իրեն, և այդպես ստեղծվեց այս երգը։

«Անունը՝ Արամ» ստեղծագործությունը գործիքավորել է սիրված ու ճանաչված երաժիշտ-գործիքավորող, իմ լավ ընկեր Տարոն Ավետիսյանը, ով մեծ ավանդ ունի մեր երաժշտարվեստում։

Ուրախությամբ կարող եմ նշել, որ երգի գործիքավորումն, իսկապես, ինձ գոհացնում է։ Ընդգծեմ, որ նվագակցել են դուդուկահար Վիգեն Բալասանյանը և թավջութակահար Ռուբեն Դավթյանը»։

Անդրադառնալով տեսահոլովակին՝ Սաքո Բուդուզյանը նշեց․ «Տեսահոլովակի աշխատանքներն իրականացրել է «Ghazaryan Media Group»-ը, ռեժիսորն իմ լավ ընկեր ու բարեկամ Հարութ Ղազարյանն է։ Տեսահոլովակի նկարահանման աշխատանքներն անցան բավական հետաքրքիր, և կարծում եմ՝ կարողացանք ստանալ այն, ինչ ակնկալում էինք», – նշեց Սաքո Բուդուզյանը։

Անդրադառնալով Արամ Մանուկյանի կերպարին՝ Սաքո Բուդուզյանը նշեց՝ իր կարծիքով կերպարը հաջողվել է, բացի այդ՝ բոլոր դերասաններն էլ սիրով են ընդունել տեսահոկովակում նկարահանվելու առաջարկը և կերտել կերպարները։

Զրույցի վերջում երգիչն ընդգծեց՝ քանի որ երգը նոր-նոր է ներկայացվել հանդիսատեսի դատին, դեռ չի հասցրել շատ կարծիքներ լսել։

«Ամեն դեպքում, ինչ կարծիքներ էլ լսել եմ, եղել են դրվատանքի խոսքեր։ Հուսով եմ՝ հանդիսատեսին դուր կգա իմ նոր երգը», – եզրափակեց երգիչը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ