12 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Նոր մանրամասներ նույնասեռականների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի մասին

Քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հայտնել օգոստոսի 14-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում նույնասեռականների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի մասին:

Կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախնական տվյալներով՝ օգոստոսի 14-ին ժամը 05:00-ի սահմաններում ոստիկանության Կենտրոնական բաժնի վարչական շենքի դիմաց մի խումբ անձինք աղմկել եւ հայհոյանքներ են հնչեցրել, ինչի կապակցությամբ բնակիչներից մեկը կոչ է արել դադարեցնել աղմուկը, որից հետո ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք վիճաբանել են նրա հետ եւ բռնություն գործադրել՝ հարվածելով բնակչի մարմնի տարբեր մասերին:

Ծեծկռտուքին միջամտել է ոստիկանության աշխատակիցը, ով ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկին բերման է ենթարկել ոստիկանության բաժին։ Նրանց հետեւել են երկու անձ եւ, մուտք գործելով ոստիկանության վարչական շենք, բռնություն գործադրել ոստիկանության աշխատակցի նկատմամբ՝ ոտքերով եւ ձեռքերով հարվածներ հասցնելով վերջինիս մարմնի տարբեր մասերին:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով, եւ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ միջոցառումներ՝ միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Օգոստոսի 14-ին մեկ անձ ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ