Խոստովանեցեք Աստծուն
Խոստովանեցեք Տիրոջը Նրա գործերի համար, որովհետև որ բարի՛ է Տերը և հավիտյա՜ն է ողորմությունը Նրա պարգևած: Խոստովանեցե՜ք Աստծուն, որ Աստվա՛ծն է աստվածների, և հավիտյա՜ն է ողորմությունը Նրա պարգևած: Խոստովանեցե՜ք Տիրոջը, որ Տերն է բոլոր տերերի և հավիտյա՜ն է ողորմությունը Նրա պարգևած: Միայն մեծամեծ սքանչելիքներ Նա գործադրեց. և հավիտյա՜ն է ողորմությունը Նրա պարգևած:
Երկինքն ստեղծեց Ի՛ր իմաստությամբ, և հավիտյա՜ն է ողորմությունը Նրա պարգևած: Երկիրն հաստատեց ջրերի վրա, և հավիտյա՜ն է ողորմությունը Նրա պարգևած: Լուսավորներին՝ իրենց բնույթով պայծա՜ռ- մեծամե՜ծ՝ Նա Ի՜նքն ստեղծեց, և հավիտյա՜ն է ողորմությունը Նրա պարգևած: Արեգակն իբրև իշխան ցերեկվա՝ Ի՜նքն էր՝ արարե՜ց, և հավիտյա՜ն է ողորմությունը Նրա պարգևած: Լուսինը, նաև աստղերն երկնքում, որոնք իշխում են գիշերվա վրա, և հավիտյա՜ն է ողորմությունը Նրա պարգևած:
Եգիպտացիների երկրին զարկե՛ց խիստ պատիժներով, ծննդյամբ նրանց առաջնեկներին մահվա՛մբ հարվածեց, և հավիտյա՜ն է ողորմությունը Նրա պարգևած: Եվ Իսրայելին այդպե՛ս դուրս բերեց Նա Եգիպտոսից, և հավիտյա՜ն է ողորմությունը Նրա պարգևած: Ձեռքով բա՛րձր է Նա և բազկով հզո՛ր, և հավիտյա՜ն է ողորմությունը Նրա պարգևած: Կտրեց ծովը մեծ և երկու մասի բաժանեց նրան, և հավիտյա՜ն է ողորմությունը Նրա պարգևած: Եվ Իսրայելին Նա անցկացրեց այդ բաժան տեղից, և հավիտյա՜ն է ողորմությունը Նրա պարգևած:
Նա՛ Կարմիր ծովում Փարավոնին իր զորքերով հանդեձ արեց խեղդամահ, և հավիտյա՜ն է ողորմությունը Նրա պարգևած: Իր ժողովրդին անապատ հանեց, և հավիտյա՜ն է ողորմությունը Նրա պարգևած: Այդ Նա՛ հարվածեց հսկա ազգերին, և հավիտյա՜ն է ողորմությունը Նրա պարգևած: Թագավորներին հպարտ ու հզոր՝ այդ Նա՛ սպանեց, և հավիտյա՜ն է ողորմությունը Նրա պարգևած: Հզոր Սեոնին, որ և՝ թագավորն էր ամորհացվոց, և հավիտյա՜ն է ողորմությունը Տիրոջ պարգևած:
Բասանի երկրի թագավոր Ովգին, և հավիտյա՜ն է ողորմությունը Նրա պարգևած: Նրանց երկիրը վերցրեց տվեց ի ժառանգություն Իր ժողովրդին, և հավիտյա՜ն է ողորմությունը Նրա պարգևած: Մեզ Տերն հիշեց մե՛ր խոնարհության մեջ, և հավիտյա՜ն է ողորմությունը Նրա պարգևած: Եվ Նա՛ փրկեց մեզ՝ ձեռքերից ահեղ թշնամիների, և հավիտյա՜ն է ողորմությունը Նրա պարգևած: Նա՛ է կենդանի արարածներին՝ յուրաքանչյուր օր տալիս կերակուր, և հավիտյա՜ն է ողորմությունը Նրա պարգևած: Գոհաբանեցե՜ք Երկնավոր Աստծուն, և հավիտյա՜ն է ողորմությունը Նրա պարգևած:
Փոխադրությունը գրաբարից՝ Մաքսիմ Ոսկանյանի
Սաղմոս 135