21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 27, 2018

Դեն Բիլզերյանը և նրա եղբայրը ՀՀ քաղաքացիություն են ստացել

Դեն Բիլզերյանը և նրա եղբայրը դիմել են ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Մնացական Բիչախչյանը:  «Դեն և Ադամ Բիլզերյան եղբայրները ՀՀ քաղաքացիություն ստանալու կապակցությամբ երդման արարողությանը մասնակցելիս»,- հրապարակված լուսանկարին կից գրել է Մ. Բիչախչյանը:  Հիշեցնենք, որ «Պոկերի […]

ԱԻՆ-ը ամփոփել է անցնող շաբաթը

ՀՀ ԱԻՆ ՓԾ  ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում օգոստոսի 20-ից 26-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 517 դեպք, որից 291-ը՝ արտակարգ: Այս մասին տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից : Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 173 կենցաղային կանչ, 201 հրդեհ, 72 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 4 և տուժել 97 մարդ, իսկ փրկարարական […]

Արտակ Զեյնալյանին ընդհանրապես որևէ քվե չտալու համար սրանից կարևոր պատճառ չկա

Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փաստորեն Արտակ Զեյնալյանը ՊՊԾ գունդը զինված գրաված, 3 ոստիկան սպանած, բանկոմատ թալանած, գերիներ պահած խմբի` իրենց նկատմամբ քրեական հետապնդումն ընդհանրապես դադարեցնելու կոչի վերաբերյալ հարցին ոչ ավել ոչ պակաս պատասխանում է` (ուղղակի մեջբերում եմ) «ես հիմա պատրաստ չեմ դրան միանշանակ պատասխան տալ, կամ վերջնական պատասխան տալ այդ կոչին: Որպես […]

«Լիդիան»-ի մեքենաները փակել էին Ջերմուկի ճանապարհը և հրաժարվում էին իրենց մեքենաները հանել

«Լիդիան Արմենիա»-ի մեքենաներն այսօր առավոտյան փակել էին Ջերմուկի ճանապարհը և հրաժարվում էին իրենց մեքենաները հանել: Այս մասին գրված է Հայկական բնապահպանական ճակատի ֆեյսբուքյան էջում:  «Լիդիանը ցույց էր տալիս տեսչության եզրակացությունը, որում տասից ավելի լուրջ խախտումներ էին արձանագրված, և ուզում էին, որ թույլ տանք իրենց գնալ ներս խախտումները վերացնելու: Ժողովուրդը թույլ չտվեց հանքի տարածք մտնել»,- ասվում է գրառման […]

Լույս չի լինելու Երեւանում եւ 8 մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ օգոստոսի 27-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երեւան քաղաքում՝ 10։00-16։00 Ահարոնյան փողոցի ոչ բնակիչ-բաժանորդները, Խաղաղ Դոնի փ. 5 շենքի 1-8 մուտքերը, 19/2 շենքը եւ 31 շենքի 1-122 բնակարանները, Նուբարաշեն 11-րդ փողոցի 1-3, 5, 6, 7, 9-16, 19-23, Նուբարաշեն Բ թաղամասի թիվ […]

Դիմում եմ Ձեզ՝ որպես հեղափոխական շարժման միջոցով իշխանության եկած վարչապետի. Շանթ Հարությունյանի որդու նամակը Փաշինյանին

«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի որդին` Շահեն Հարությունյանը, նամակով է դիմել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հույս հայտնելով, որ իր հայրն արժանապատվորեն ազատ կարձակվի:  Շահեն Հարությունյանը նաև հիշեցրել է, որ ոչ միայն միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները, այլև ինքը՝ Փաշինյանն, ավելի վաղ Շանթ Հարությունյանին քաղբանտարկյալ է ճանաչել: Նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.  «Հարգելի պարո՛ն Փաշինյան։  Այս նամակ-խնդրանքով դիմում եմ […]

Լուկաշենկոն ու Պուտինը քննարկել են Խաչատուրովի շուրջ ստեղծված իրավիճակը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ժամանակին այլ թեկնածուներ է առաջարկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում, սակայն կազմակերպության մյուս անդամները մերժել են բոլոր թեկնածուներին` հօգուտ Յուրի Խաչատուրովի: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն` այս մասին Լուկաշենկոն հայտարարել է բելառուսական «Беларусь 1» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ: «Ժամանակին մենք այլ թեկնածուներ էինք առաջադրում: Այն ժամանակ մեզ չլսեցին: Այժմ եկել […]

Ֆարմանյանը 2 օրենսդրական նախաձեռնություն կանի

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը մտադիր է ԱԺ աշնանային նստաշրջանի ընթացքում շրջանառության մեջ դնել երկու օրենսդրական նախաձեռնություն: Այս մասին նա գրառում է արել Facebook-ի իր էջում: Նա, մասնավորապես, գրել . «Մի քանի օրից կմեկնարկի ԱԺ աշնանային նստաշրջանը։ Երկու գաղափար, որ օրենսդրական նախաձեռնության կարգով դնելու եմ շրջանառության մեջ եւ հուսամ, որ գործընկերներիս աջակցությամբ օրենքի տեսք […]

Նազիկ Ավդալյանը ավագանու ընտրություններին կլինի ԲՀԿ ցուցակում

Ես եղել և մնում եմ ԲՀԿ անդամ և որպես ավագանու թեկնածու առաջադրվելու եմ ԲՀԿ-ի կողմից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ծանրամարտի աշխարհի չեմպիոն, հայ անվանի մարզուհի Նազիկ Ավդալյանը։ Ավդալյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև։ «Անդրադառնալով մամուլում շրջանառվող այն տեղեկատվությանը, թե ես որպես ավագանու թեկնածու առաջադրվելու եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից՝ տեղեկացնում եմ, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՀուլիսիՍեպտեմբերի